Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Երկուշաբթի յուլիսի 15-ի ժամը 19։00֊ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում, կայացաւ շրջանի առաջին Միջվարչական հանդիպումը, որտեղ ներկայ էին Թաւրիզի մասնաճիւղի,Երէցների,Արւեստի, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները, Մարզաւանի Վարիչ մարմինը,Հաշւեքննիչ մարմինը, Կազմակերպութեան 75- ամեակի ,Արխիւային և Առողջապահական յանձնախմբերը :
Սկզբում Կենտրոնական վարչութիւնը ողջունեց ներկաներին ապա ժողովականները մէկ րոպէ ոտնկայս յարգեցին Թէհրան Երևան չւերթի ցաւալի դէպքի՝ յաւերժ ճամբորդների, անմոռաց յիշատակը։
Ապա նախագահները զեկուցեցին իրենց անցեալի և ներկայի աշխատանքներն ու ապագայ ծրագրումները։
Այնուհետև Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը 6-ամսեայ աշխատանքների ընդարձակ զեկոյց հաղորդեց ներկաներին և Վերջում պատասխանեց բոլոր հարցումները։
հանդիպումը աւարտւեց ժամը 22։00֊ին:

Կենտրոնական վարչութեան նախագահի խօսքը յուլիս 4-ի  առիթով

Գերաշնորհ Սրբազան., Հայր Իրանում Հայաստանի լիազօր և արտակարգ դեսպան՝ յարգելի Պրն. Թումանեան, Կիլիկոյ Կաթողիկոսութեան Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչներ, սիրելի հիւրեր, սիրելի ընկերներ:

2019 թւականի յունիսի 23-ին Կենտրոնական վարչութեան հիւրը եղաւ ընկ.Նորայր Մելքոմեանը ,ով ժամանակին ստանձնել է Սկաուտապետի պաշտօնը, Կենտրոնական վարչութեանն է  անդամակցել, եղել է Մարզաւանի վարիչը ու Կազմակերպութեան մէջ ունեցել է բազմաթիւ հանգամանքներ և պատասխանատւութիւններ:

Մտերմիկ զրոյցի ընթացքին խօսւեց Կազմակերպութեան և ի մասնաւորի Արխիւային գրասենեակի մասին, ընկերը այս կապակցութեամբ ներկայացրեց մի շարք բարելաւման առաջարկներ:

Յուլիսի 10-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Վարիչ մարմնի հերթական երկրորդ hանդիպումը «Արարատ» մարզաւանի պաշտօնէութեան հետ: Նախ Վարիչ մարմնի նախագահ ընկեր Գէորգ Մկրտչեանը ներկայացրեց համառոտ զեկոյց ու նրանից յետոյ առիթ տրւեց պաշտօնէութեանը ներկայացնել իրենց առաջարկները: Վերջում ըստ նախքին շրջանների տեղի ունեցաւ սեզոնի լաւագոյն պաշտօնիայի գնահատումը:

Չորեքշաբթի մայիսի 22-ի երեկոյեան, տեղի ունեցաւ «Արարատ»մարզաւանի Վարիչ մարմնի և  բոլոր պաշտօնեաների հանդիպումը:

Հանդիպման ընթացքին բացատրութիւններ տրւեց ընդհանուր կանոնների ,օրէնքների և մի շարք խնդիրների մասին նաև Վարիչ մարմինը լսեց պաշտօնեաների առաջարկները :

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամ և բարերար՝ ընկեր Հերմինէ Տէր Յովհաննիսեանի մահւան տարելիցի առիթով երկուշաբթի մայիսի 20-ի

2019 թ.- ին Նոր բուրաստան գերեզմանատանը այցելութիւն տրւեց հանգուցեալի շիրիմին։

Տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ապա ընկերները ծաղիկներ խոնարհելով իրենց յարգանքի տուրքը մատուցեցին հանգուցեալին։

 

 

Հ.Մ."Արարատ" Կազմակերպութիւնը  մեծ ուրախութիւն և պարծանք է ապրում երբ իր  անդամներից մէկի՝ գիտական,արւեստի,մարզական կամ այլ  ասպարէզներում, նւաճման ու յաջողութեան լուրն է ստանում։

Ընկեր Ռաֆիկ Բաղումեանի  յաջողութիւններն ու նւաճումները  երկար տարիներ է ինչ վայելում է կազմակերպութիւնը,

Իսկ այսօր մէկ անգամ ևս պարծանքով պէտք է յայտնենք որ նա համալսարանում արժանացել  է "Ընտրեալ դասախօս"֊ի կոչմանը։

 

Սիրելի ընկեր Ռաֆիկ "Արարատ"֊ի մեծ ընտանիքը սրտանց շնորհաւորելով   Ձեզ, մաղթում է քաջառողջութիւն և նորանոր վերելքներ։

Սիրելի  ընկերներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ մեր սիրելի Ընկ.Էլպիս Գասպարեան-Արզումանեանը Արամ կաթողիկոսի  կողմից պարգևատրւել է «Ասպետ»-ի շքանշանով իր տարիների ազգանւէր աշխատանքի համար, յատկապէս Թաւրիզի ՀՕՄ-ի ,մանկապարտէզի , Հ.Մ.Արարատ.Կազմակերպութեան և տարիների շարունակական այլ օժանդակութիւնների  համար:

 

Պարգևատրումը կատարւել է Թաւրիզում և ,շքանշանը յանձնւել է Թաւրիզի թեմի առաջնորդի միջոցով:

 

Ի սրտէ շնորհաւորում ենք բոլորիս սիրելի՝ ընկ. Էլպիս Արզումանեանին և մաղթում իրեն առաւել յաջողութիւններ և կանաչ ճանապարհ:

Սիրելի ընկ. Էլպիսը իր ազգային և մարդասիրական գործունեայ աշխատանքով և համեստութեամբ բոլորիս համար օրինակելի է:

Շնորհաւոր Հայ Մշակութային «Արարատ»Կազմակերպութեան  հիմնադրման 75-րդ տարեդարձը

 

Խանդավառ և տօնական մթնոլորտում մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ նշւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 75-րդ տարեդարձը:

Էջ 1, 23-ից