Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 31 Հուլիս 2019 13:30

Հ.Մ.«Արարատ»Կազմակերպութեան 37-րդ Միջմասնաճիւղային խաղերը Գեարդաբադի մասնաճիւղում

Rate this item
(1 Vote)

 

 Հ.Մ.Ա.Կ.-ի Միջմասնաճիւղային խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Գեարդաբադի Արարատի կենտրոնատեղիում,  երկուշաբթի, յուլիսի 8-ի երեկոյեան ժամը 20:00ին:

Խաղերին մասնակից էին՝ Թեհրանի ,Թաւրիզի,Ուրմիայի և  Գեարդաբդի մարզիկ-մարզկուհիները:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճեանը,

Ատրպատականի Հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամները,

Թեմական խորհրդի կազմը,

Ուրմիոյ գործխորհուրդը,

Ատրպատականի ազգային բարերար Տէր և տկն .Մեջլումեանները,

Իրանի Իսլ. Հանր. խորհրդարանում

Ասորիների պատգամաւոր պրն. Բեթքոլիան,

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները,

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչը,   

Հ.Մ.Ա.Կ.-ի Իրանի Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայացուցիչները,

Հայ օգնութեան միութեան ներկայացուցիչները (ՀՕՄ),

Ուրմիոյ մասնաճիւղի Վարչութիւնը,

Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը,

Գեարդաբադի Սրբ.Գէորգ եկեղեցու հոգաբարձութիւնը, Մարզիկները, պատասխանատուները, ծնողները և հիւրերը:

37-րդ Միջմասնաճիւղային խաղերը նւիրւել էին Կազմակերպութեան հիմնադրման 75-ամեակին:

Այսպիսով մէկ անգամ եւս շեշտւեց իրանահայ համայնքում Հ.Մ.Ա.Կ.-ի մեծ եւ խոնարհ ծառայութեան հանգամանքը, որը արդէն 75-ամեայ գոյութեամբ հանդիսանում է իրանահայ սերունդների հայեցի դաստիարակութեան մեծագոյն կենտրոններից մէկը, հայ պատանիներին եւ երիտասարդներին համախմբող, եւ համայնքին ծառայելու գաղափարը նրանց սովորեցնող։

Թաւրիզի Սկաուտների միջոցով ծածանւեց Կազմակերպութեան և Իրանի դրօշները ապա հնչեցին Իրանի և Արարատ Կազմակերպութեան հիմները:

Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ընկեր Զեփիւռ Բաբափուռը Գեարդաբադի մասնաճիւղի անունից, ապա բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր Գայիանէ Անտոնեանը ողջունելով ներկաներին, մաղթեց բարի վայելում, իր խօսքերում նշեց՝ Արարատը առաջին օրւանից եղել է ու առ այսօր մնում է հայակերտումի ու մարդակերտումի կենտրոն, որ Արարատին անդամակցող ամէն մի հայ անհատ գիտակցելով իր արարատականութիւնը ամբողջական նւիրում է ցուցաբերում համայնքին մարզական,մշակութային ու հասարակական գործունէութեամբ,բոլորը նպատակաւորւած հայ դատի լուծման ի խնդիր:

Արարատի պատմութեան մէջ Միջմասնաճիւղային խաղերը ևս այն կարևոր միջոցառումներից մէկն է , որի շուրջ մարզիկները հաւաքւելով և՛ չափում են իրենց ուժն ու կարողութիւնները և՛ վեր հանում հաւաքական կեանքի կարևորութիւնն աշխուժութիւն և կենսունակութիւն  սերմանելով շրջապատին:

Նա ասաց՝ ուրախ ենք ,որ Ատրպատականի հինաւուրց  թեմի՝Գեարդաբադն է հիւրընկալում Ձեզ և յոյս յայտնեց, որ յառաջիկայ 5 օրերը արդիւնաւէտ կը լինեն ու խաղերը լիովին կը ծառայեն նպատակին:

Ապա 107 մարզիկներ և պատասխանատուներ տողանցքով մուտք գործեցին մարզադաշտ:

Այնուհետև հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ ընկեր Անահիտ Աբրահամեանը Կ.Վ. խօսքը արտայայտելու համար:

Նա Արարատի մեծ ընտանիքի անունից ողջունեց Գեարդաբադ մասնաճիւղի 37-րդ Միջմասնաճիւղային խաղերը , յիշեց 1981թ. օգոստոսի 15-ը երբ օրւայ Կենտրոնական վարչութիւնն ընթացք տալով Գեարդաբադից ստացած դիմումնագրին հիմնեց մասնաճիւղը ու այդպիսով Գեարդաբադի սիրելի համայնքը միանալով Արարատի մեծ ընտանիքին քայլեց ու քայլում է հայապահպանման ճամբով:

Նա նշեց,որ Կազմակերպւոթիւնը օրեր առաջ  թևակոխել է իր 75-ամեակը, ալեհեր թէպետ հասակով , բայց պատանու և երիտասարդի աւիւնով ու եռանդով լեցուն մի կազմակերպութիւն, որն իր չորս կազմակերպւած մասնաճիւղերով ուս-ուսի տւած քայլում է հաստատակամ միայն ծառայելու սերնդի դաստիարակութեանը, ժողովրդին և իրանահայութեանը:

Նա մաղթեց անցկացւի առողջ և ընկերական մրցակցութիւն քանզի յաղթանակը մասնակցին է: Իսկ վերջում այսպէս աւարտեց իր խօսքը՝

Փառք ու պատիւ մեր անցեալի ընկերներին,

Ուժ ու կորով ներկայի աշխատող ընկերներին,

Վարդագոյն ապագայ մեր ժառանգներին:

Ապա հաղորդավարը հրաւիրեց արտայայտելու Իրանի Իսլ. Հանր. խորհրդարանում

Ասորիների պատգամաւոր պրն.Բեթքոլիային ,որը ողջունեց խաղերը նշեց  դրանց կարևորութիւնը համայնքում և մարզիկների առողջ միտք ու մարմին ունենալու անհրաժեշտութիւնը նաև  ցանկացաւ ընկերական մթնոլորտ մրցումների ընթացքին:

Ապա հրաւիրւեց սրբազան հայրը օրւայ առիթով իր պատգամը փոխանցելու և 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը կատարելու համար:

Գեարդաբադի մասնաճիւղի ջահակիրներն էին՝ Արբակ Արշակեանը,Վահէ Ազիզեանը և Մարգար Բաղդասարեանը,որոնք  մուտք գործելով դաշտ արժանացան ներկաների ծափողջիւններին:

Սրբազան հօր ձեռամբ բոցավառւեց և օրհնւեց ջահը  ապա ջահակիրները շրջելով դաշտը,ջահը յանձնեցին Կենտրոնական վարչութեան և գործադիր յանձնախմբի ներկայացուցիչներին,նշելի է ,որ Համահայկական խաղերի ջահը Միջմասնաճիւղային խաղերի բացման հանդիսութիւնից առաջ մեծ շուքով օրհնւեց Ուրմիայի մասնաճիւղում՝ Ս.Ստեփանոս եկեղեցում, իսկ մէկ օր առաջ Թաւրիզի մասնաճիւղում Ս.Սարգիս եկեղեցում:Երկու մասնաճիւղերում ևս ներկայ էին Վարչութիւնները ,անդամները և համայնքը:

Սրբազան Հայրը նախ իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, որը այնքան ուշադիր եւ հետամուտ է մեր մատաղատի սերնդի հայեցի ոգով եւ հայրենասիրական շնչով կազմաւորման. «75 տարիներ առաջ Իրանում գտնւեցին անձեր, որոնք այս հրաշալի կազմակերպութիւնը հիմնադրեցին: Մեզ նման մահկանացու մարդիկ էին նրանք էլ, սակայն մեծ տեսիլքով, մեծ հեռանկարներով քայլեցին յառաջ եւ մենք այսօր իրենց նւիրեալ ու ջանադիր աշխատանքի պտուղն ենք վայելում»: Ապա, Սրբազան Հայրը անդրադարձաւ 21-րդ դարի դժւարին պայմաններին, յատկապէս երիտասարդութեան համար վատառողջ ճանապարհներին, որոնցից հեռու պահելու եւ մեր ազգային դիմագծով եւ ինքնութեամբ նրանց դաստիարակելու միջոցներին. «ԱՐԱՐԱՏ կազմակերպութիւնը Իրանում, մեզ համար 21-րդ դարում հրաշքի համազօր երեւոյթ է: Մեր երիտասարդութեան դիմաց բացւած բազմաթիւ մոլորեցուցիչ ճանապարհներ կան այսօր, սակայն այս Կազմակերպութիւնը հայ երիտասարդութեան դիմաց բացւած ապահով ճանապարհներից մէկն է, որտեղ առողջ կազմաւորում է ստանում հայ երիտասարդը»,- շեշտեց Սրբազան Հայրը, փառք տալով Աստծուն որ 75 տարիներից ի վեր անընդմէջ գործում է այս Կազմակերպութիւնը, իր հրաշալի արդիւնքները բաշխելով մեր ազգի կեանքում:

Վերջապէս, առաջնորդ Սրբազանը անդրադարձաւ Ատրպատականի հայոց թեմում Հ.Մ.Ա.Կ.-ի երեք մասնաճիւղերին՝ Թաւրիզի, որը իր հիմնադրութեան 65-ամեակն է տօնում այս տարի, Ուրմիայի մասնաճիւղին եւ մանաւանդ Գեարդաբադին, որ ընդամէնը 25 տուն հայաբնակչութեամբ, կարողացել էր միջ-մասնաճիւղային խաղերը հիւրընկալել այսքան թւով մարզիկներով եւ հիւրերով, Թեհրանից, Թաւրիզից եւ Ուրմիայից: Նա իր խօսքում յիշեց բարերար Տէր եւ Տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին, որոնք միշտ զօրաւիգ են կանգնում Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադի մասնաճիւղի աշխատանքներին:Նաև յիշեց թեմի  ազգային բոլոր մարմիններին ,որոնց միասնական ջանքերով իրականութիւն դարձաւ խաղերի կայացումը Գեարդաբադում:

Տեղի ունեցաւ մարզիկների ելքը:

Գեղարւեստական բաժնում հանդէս եկաւ ընկեր Նարէ Անտոնեանը «Երազ իմ երկիր հայրենի» երգով ապա ընկերներ՝ Զեփիւռ Բաբափուռը և Մարիաննա  Յովհաննիսեանը պարեցին «Մախմուր աղջիկ»ը իսկ վերջում հաղորդավարը հրաւիրեց որպէսզի Սրբազան հայրը գնդակը դաշտ նետելու վաղեմի աւանդոյթով բացւած համարի խաղերը:

Բացման հանդիսութիւնը աւարտւեց ժամը 23:00-ին :

Հանդիսատեսը մեծ գոհունակութեամբ դեռ երկար վայելեց կենտրոնատեղիի ջերմութիւնը դիտելով Գեարդաբադ –Ուրմիայ բասկետբոլի ընկերական խաղը:

Հինգշաբթի յուլիսի 11-ին կազմակերպւել էր ուրախ ժամանց մարզիկների և տեղի բնակիչների համար:

Խաղերը անթացան և աւարտին հասան ուրբաթ, յուլիսի 12-ին, փակման արարողութեամբ:

Մեդալների եւ գաւաթների բաշխումը կատարւեց Վարչութեան նախագահ՝ Մարգար   Բաղդասարեանի, և ընկերներ՝Լալա Ֆարհադեանի ու Արբակ Արշակեանի միջոցով :

Վարքի գաւաթը յանձնւեց Թեհրանի ֆուտբոլի խմբին ։
Այսպիսով աւարտւեց Միջմասնաճիւղային հերթական՝ 37-րդ խաղերը Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադի մասնաճիւղում թողնելով անմոռաց պահեր եւ յուշեր բոլոր ներկաների եւ մասնակիցների համար։