|
Հ.Մ.Ա.Կ.-ի
Պատմականը
Երկրորդ
համաշխարհային
պատերազմի
արհաւիրքը
տակաւին իր
վախճանին
չէր հասել...
Սիրելի
Իրանը ոտքի
կոխան էր
դարձել
օտարամուտ
համաձայնական
բանակների...
Իրանահայութիւնը
ապրում էր
փոթորկայոյզ
օրեր...
Տարիներից
ի վեր
փակւել էին
հայոց
դպրոցները
եւ հայ
պատանեկութիւնը
նետւած էր
փողոցները
զրկւած
հայեցի
դաստիարակութիւններից...
Նման
դաժան ու
բարենպաստ
պայմաններում
1944 թւականի
յուլիս 4-ին,
մի շարք հայ
դեռահաս,
սակայն
միեւնոյն
իդէալներով
ու
տեսլականով
տոգորւած
բարձր
նկարագրի
տէր
պատանիներ,
որոնք
առանձնաբար
արդէն
կազմում
էին 5
պատանեկան
միութիւններ
իւրաքանչիւրը
20-25 հոգու
սահմաններում,
հիմքը
դրեցին
“Հայ
պատանեկան
մշակութային
միութեան”
այն հաստատ
համոզումով,
որ իրենց
այդ խիզախ
քայլով եւ
“միութիւնը
ոյժ է”
նշանաբանով
հայ
ժողովրդին
եւ նրա ազատ
ու անկախ
ապրելու
իդէալի
իրագործման
ծառայելու
խնդրում
ներդրում
կունենան:
1950
ական
թւականներում
մշակութային
եւ
միութենական
կեանքին եւ
հայ
երիտասարդական
միութեան
միանալով
մի շարք այլ
միութիւններ
կազմեցին
Հայ
Մշակութային
“Արարատ”
միութիւն:
Եւ
ահա 1962-ի
ապրիլին
միութեան
17-րդ
ընդհանուր
ժողովում
որոշում է
կայացւում
կառուցային
հիմնական
փոփոխութեան
ենթարկելով
այն
վերակազմաւորել
կոչել
կազմակերպութիւն,
որը
միանգամայն
ընդգրկում
է բոլոր
բաժանմունքները,
այս անգամ
որպէս
առանձին
միաւորներ
եւ
միութիւններ.
ապակենտրոնացման
սկզբունքով
եւ նոր
կառուցային
կանոնադրութեամբ,
ունենալ
կենտրոնական
վարչութիւն,
որպէս մի
հզօր
հաստատութիւն
Հայ
Մշակութային
“Արարատ”
Կազմակերպութիւն
անւամբ...
Եւ
այսօր մեր
Կազմակերպութեան
կառոյցի
պատկերն է՝
|