Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 06 Մարտ 2017 14:59
Rate this item
(0 votes)

 

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան կողմից 2016 թւականին կազմակերպւած «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով մանկապատանեկան նկարչութեան համահայկական 6-րդ մրցոյթ-փառատօնին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան Արւեստի դպրոցից ներկայացւել էին 9 նկարչութիւններ:

 

Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկրորդ փուլի արդիւնքում, «Հանգիստ Սեւանի ափին» խորագրով նկարչութեամբ դպրոցի աշակերտուհի՝ Քառոլին Ռոստամեանը արժանացել է յիշեալ մրցոյթի հինգական մրցանակներից մէկին:

 

Սրտանց շնորհաւորելով աշակերտուհուն, նաեւ շնորհակալութիւն ենք յայտնում դպրոցիս ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանին գործադրած ջանքերի համար: Մաղթում ենք նորանոր յաջողութիւններ դպրոցիս սաներին: