Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 07 Սեպտեմբեր 2017 11:37
Rate this item
(0 votes)

Թենի Աւագեանը ծնւել է 1993 թ. Թեհրանում: Նա աւարտել է Ազատ  համալսարանի Իսպաներէն լեզւի թարգմանութեան և գրականութեան ճիւղը: Փոքր հասակից իր տաղանդը և սէրը թատրոնի ու ասմունքի ասպարէզում դրսևորելով, 2001 թւականից անդամակցել է «Արարատ»Կազմակերպութեան Արւեստից  միութեան  «Շանթ և Շանթիկ»  թատերախմբին  ղեկավարութեամբ պրն. Ռուբիկ Մ. Պետրոսեանի. որի անխնայ ջանքերով օրէցօր աւելանում է նրա սէրը հանդէպ թատրոնի և գրականութեան :Մինչ այժմ նա «Շանթ և Շանթիկ» թատերախմբում մասնակցել է 11 բեմադրութիւնների: «Շանթ և Շանթիկ» թատերախմբի հետ 2010 թւականի Հոկտեմբերին  մասնակցել է Հայաստանի «Նռան Հատիկ» փառատօնին: 2016 թւին մասնակցել է պրն. Գաբրիէլ Թիկիդջեանի թատերական փորձերին :    Միևնոյն ժամանակ  փոքր հասակից ասմունքել է և մասնակցել զանազան մրցոյթների և միջոցառումների ինչպէս՝ 2009 թ. Յուլիսին Հայաստանում օլիմպիադայի, Ազգային զանազան փառատօների, մրցոյթների, Համադպրոցական խաղերի, Ալիք օրաթերթի 80-ամեայ յոբելեանին նւիրւած ասմունքի մրցոյթի, «Էլպիս Ֆեռահեան» ազգ. Մանկապարտէզի 70-ամեակի ձեռնարկի, զանազան յուշերեկոների և գրքի շնորհանդէսների: Ասմունքի  ուսուցման ասպարէզում իր յատուկ դէրն է ունեցել իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ՝ Վարանդը:

2016 թւականի Հոկտեմբերին, թատրոնին վերբերւող կայքերում տեսնելով  ռեժիսոր  Աֆրուզ Ֆորուզանդի «Մաֆիա» թատրոնի համար դերասան ընտրելու կոչը՝ մասնակցեց սոյն թեստին և ընտրւեց «Մաֆիա» թատրոնի համար , որը բեմադրւեց 2017թ. փետրւարի 3-ից մինչ Ապրիլի 22-ը «Բառան» թատերասրահում:

Ապրիլի 23-ից միացաւ դերասան և ռեժիսոր Շահաբ Հոսէյնիի «Խոստովանութիւն» (اعتراف) թատրոնին, որի բեմադրութիւնը սկսել է 2017թ. յունիսի 21-ին և շարունակւելու է մինչ Օգոստոսի վերջը «Թէաթրէ Շահր» թատերասրահում: Հարկ է նշել որ Շահաբ Հոսէյնին դիտելով «Մաֆիա» թատրոնը և Թենիի խաղը, նրան ընտրեց իր «Խոստովանութիւն» թատրոնի դերասանների շարքում.

«Խոստովանութիւն»  բեմադրութիւնը նկարահանւել և ցուցադրւել է Ամերիկայի Միացեալ Նահանգների ԼոսԱնջլես քաղաքում (Յուլիսի 16 և 17-ին) և Կանադայում։

 

 

«Թիվալ» կայքէջը  ww.tiwall.com հարցազրոյց է ունեցել Թենիի հետ 2017 թւի Մարտի 6-ին ,որը կարելի է լսել նոյն կայքէջից «Մաֆիա» թատրոնի բաժնում:

* «Մաֆիա» թատրոնի ռեժիսորի և դերակատարների հետ هنر آنلاین -ը հարցազրոյց է ունեցել որը կարելի է կարդալ  http://www.honaronline.ir سه‌شنبه ۶ تیر ۱۳۹۶  27 June 2017 :