Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 04 Հոկտեմբեր 2017 11:34
Rate this item
(0 votes)

Հ.Մ. Արարատ Կ.-ի Արւեստից միութեան հրաւէրով, Թեհրան է ժամանել Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Ռուդոլֆ  Խառատեանը:

Հայ բալետի արտիստ, պարուսոյց եւ նկարիչ Ռուդոլֆ Գուրգէնի Խառատեանը ծնւել է 1947թ.  Երեւանում:

Աւարտել է Երեւանի պարարւեստի ուսումնարանը Մաքսիմ Մարտիրոսեանի արւեստանոցում, այնուհետեւ աւարտել է նաեւ Մոսկւայի թատերական արւեստի ինստիտուտը, մագիստրատուրեայ բաժնում, ստանալով խորէոգրաֆի եւ բեմադրիչի մասնագիտութիւն: Սովորել է ՍանտՊետերսբուրգի Բագանովայի անւան  բալետի ակադեմիայում:

Եղել է Երեւանի Սպենդարիանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող:

Ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարւեստական բաժնի եւ Երեւանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը:

Երկար տարիներ դասաւանդել է Հայաստանում եւ արտերկրում: Նրա  ուսանողները միջազգային բալետային մրցոյթներում դարձել են մեդալակիրներ: Նրա մեծաթիւ ուսանողները այժմ պարում են աշխարհի լաւագոյն բալետային խմբերում:

Ուրախութեամբ յայտնում ենք ,որ յառաջիկայ 10 օրերի ընթացքում Արարատ պարախմբի աշակերտները մասնակցելու են Ռուդոլֆ Խառատեանի գլխաւորութեամբ դասընթացներին: