Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 18 Ապրիլ 2017 11:25
Rate this item
(0 votes)

 

  Եւրոպայի բասկետբոլի առաջնութեանը մասնակցող Հայաստանի Հանրապետութեան 6 թիմերը համալրելու նպատակով, չորեքշաբթի Ապրիլի 12-ից Հ.Մ.«Արարատ» Կ.-ի հրաւէրով Թեհրան էր ժամանել Հ.Հ. Սպորտի նախարարի խորհրդական եւ բասկետբոլի Ազգային հաւաքականի պատասխանատու կազմի անդամ՝ պրն. Եղիշ Դաւթեանը:

«Արարատ»-ի նախաձեռնութեամբ 2 ընտրական փորձերի հրաւիրւեցին Թեհրանի եւ Նոր Ջուղայի հայոց զանազան միութիւններում եւ ոչ հայկական մարզական ակումբներում պարապող եւ տարիաքային պայմանները լրացնող հայ մարզիկները: Կազմակերպւած փորձերի ընթացքին պրն. Դաւթեանը փորձնական հայեացքով ականատեսը դարձաւ մարզիկ-ուհիների խաղին ու իր նախատեսած պայմանները լրացնող 10 բասկետբոլիստների ընտրեց շուրջ 80 մասնակիցների ընդմիջից, ընդ որում Իրանի 10 հոգանոց ցանկը կը համալրի ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից ստացւած անւանացանկը, ինչը ՝ Ազգային Հաւաքականի պատասխանատու կազմի կողմից համեմատական վերաքննութեան ենթարկւելով՝ արժանաւորների ընտրանին վերջնական կը դառնայ միանալու Հայաստանի կողմից ներկայացւելիք Ազգային Հաւաքականին:

Լիայոյս ենք, որ իրանահայ մարզիկներին կը յաջողի գրաւել մարզիչների ուշադրութիւնը:

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Հանրութեան հետ կապ