Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 08 Մարտ 2017 18:44
Rate this item
(0 votes)

ՄԱՐՏԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երկուշաբթի, մարտի 6-ին կայացաւ Երէցների միութեան 2017 թւականի մարտ ամսի հանդիպումը: Կազմակերպիչ յանձնախումբը գեղեցիկ մտայղացմամբ մուտքի առջեւ բոլոր կանանց նւիրեց մէկական վարդ՝ նշելու համար մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տօնը, կամ ինչպէս Հայաստանում է նշւում՝ Կանանց ու գեղեցկութեան ամսւայ սկիզբը, որը տեւելու է մինչեւ ապրիլի 7-ը՝ Մայրերի տօնը:
Հանդիպումը համընկնելով վերջերս գումարւած Կազմակերպութեան Պատգամաւորական ժողովին ու այդ ժողովից բխած Կենտրոնական վարչութեան եւ միութիւնների վարչութիւնների նոր կազմերի ընտրութեանը, յատկացւել էր նորընտիր վարչական կազմերի հետ հանդիպումանն ու ծանօթացմանը: Առ այդ, հրաւիրւել էին նորընտիր վարչութիւննների անդամները՝ Կենրոնական վարչութիւնից ներկայ էին փոխնախագահ ընկեր Ժանեթ Թարվերդեանը եւ քարտուղարութեան պատասխանատու ընկեր Լիդա Վարդանեանը, Արւեստից ու Մարզական միութիւններից՝ նորընտիր նախագահներ ընկեր Ալեքս Կարապետեանն ու ընկեր Հարմիկ Շահնազարեանը, ինչպէս նաեւ այդ միութիւնների վարչական անդամները, Սկաւուտական միութիւնից նորընտիր սկաուտապետ՝ ընկեր Արին Մկրտչեանը եւ բնականաբար՝ Երէցների միութեան վարչութեան անդամները:
Երէցների միութեան նորընտիր վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը, իր խօսքի սկզբում յիշելով միութեան վերջին կորուստ ընկեր Անժիկ Մանուկեանին, ինչպէս նաեւ միութեանս անդամների հարազատ հանգուցեալ Սեպուհ Սերժ Մինասեանին, ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել հանգուցեալների յիշատակը: Ապա ընթերցեց նորընտիր Կենտրոնական վարչութեան եւ միութիւնների վարչութիւնների անւանացանկերը ու ներկայացրեց ներկայ վարչականներին: Կենրոնական վարչութեան եւ միութիւնների ներկայացուցիչներն եւս արտայայտւեցին յոյս յայտնելով նոր շրջանը շարունակել համագործակցութեան ոգով ու վառ նւաճումների հեռանկարով:
Երեկոն շարունակւեց ընդունելութեամբ ու ջերմ մթնոլորտում նշւեց մարտ ամսւայ տարեդարձները: