Հրատարակութիւն

PDF

Երէցների Լուրեր

Ուռի ես, կռանալ մի Մեր դռնից հեռանալ մի Թէ Աստւածդ կը սիրես Սիրածիդ մոռանալ մի:
Սիրած եարը քաղցր ա Բարդի ծառը բարձր ա Գնամ մօրից հարցնեմ Թէ որ չտայ փախցնեմ:
Այ տղայ բաղի միջին Ոտներդ շաղի միջին Կանչի կանչելուդ մեռնեմ Ես եմ քո խաղի միջին:
Խնձոր ունիմ կծածայ Չորս կողմն էրծաթածայ Ախպէրս ուզեց չտւի Ասա եարի ղրկածա:
Արազը հեշտացելա Ճամբէքը կոշտացելա Խաբար արէք իմ նանին Ուզողս շատացելա:
Սրտումս ցանել եմ գարի Աստւած տայ նանաիս բարի Ինձ տւեց ջահէլ եարի Շուշան ու նունուֆար է իմ եարը:
Ռէհան ունիմ լէն տերև Պաչեմ ունքերիդ վերև Սրտիս ցաւին դեղ արա Հէնց դու ըլիս ումր արև:
Հաց եմ թխել մշակին Ետ եմ նստել դօշակին Եարիս հէնց կարօտել եմ Ոնց վարդը մանիշակին:
ՇՈՒՇԻԻ  ԱԶԱՏԱԳՐՄԱՆ  25-ԱՄԵԱԿԸ Երկուշաբթի, մայիսի 8-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը՝ նւիրւած Շուշիի ազատագրման 25-ամեակին: Սկզբում միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը խօսելով մայիս ամսւայ տօների ու յաղթանակների մասին, յիշատակեց…
Չորեքշաբթի Ապրիլի  19 – ի   2017թ.  երեկոյեան ժամը 8:00- ին տեղի ունեցաւ Երէցների միութեան անդրանիկ  միջվարչական  հանդիպումը , բաժանմունքների   վարչական ընկերների ներկայութեամբ: Երէցների միութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովէլեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց …