Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Արդեն երկար ամիսներ է, ինչ «Արարատ» մարզաւանում մասնագէտ բնապահպանի և մարզաւանի վարիչ մարմնի հսկողութեամբ կատարւում է տարածքի կանաչապատման ու բնութեան պահպանման հսկայածաւալ աշխատանք, որին անդրադարձել ենք անգամներ։
Մի շարք պատկերներ վերջին շաբաթների աշխատանքներից

Նոր Տարին շնորհաւորելու նպատակով դկտ.Սալեհի Ամիրին Ազգային Օլիմպիադայի կոմիտէի պետ, պարոնայք՝ Քեյքաւուս Սաիիդին, Ասղար Րահիմին կոմիտէի մի քանի ընկերների ընկերակցութեամբ մարզաւան այցելեցին չորեքշաբթի, յունւարի 9, 2019թ.-ին:
Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան ընկերները, մարզաւանի վարիչը և Մարզաւանի Վարիչ մարմնի նախագահը:
Այցելութեան ընթացքին տեղի ունեցաւ մտքերի փոխանակում և ջերմ զրոյց:

Նոր Տարին շնորհաւորելու նպատակով դկտ.Սալեհի Ամիրին Ազգային Օլիմպիադայի կոմիտէի պետ, պարոնայք՝ Քեյքաւուս Սաիիդին, Ասղար Րահիմին կոմիտէի մի քանի ընկերների ընկերակցութեամբ մարզաւան այցելեցին չորեքշաբթի, յունւարի 9, 2019թ.-ին:
Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան ընկերները, մարզաւանի վարիչը և Մարզաւանի Վարիչ մարմնի նախագահը:
Այցելութեան ընթացքին տեղի ունեցաւ մտքերի փոխանակում և ջերմ զրոյց:

Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեայների այցը Մարզաւան՝
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով
Երեքշաբթի դեկտեմբերի 25, 2018 թ.-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի շրջանների հարցերի տեղակալ՝ դոկտ. Ռոստամին, Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Մոստաֆա Սալիմին եւ նոյն շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ դոկտ. Մողադասին, նրանց տեղակալներն ու ընկերակցող պատւիրակութիւնը: Կազմակերպութեան կողմից նրանց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան անդամներ՝ ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը եւ Հրաչ Ղարախանեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Ադամ Մկրտչեանը եւ կազմի անդամ՝ ընկեր Արմոնդ Կիրակոսեանը, Արւեստից միութեան նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը, Կենտրոնական վարչութեան գործավար Մարզաւանի վարիչ՝ ընկեր Սեւան Ծառուկեանը եւ Մարզաւանի վարիչ մարմնի գործավար՝ ընկեր Արման Մուրադեանը: Խումբը շրջագայեց մարզաւանը եւ Մարզաւանի վարիչ մարմնի նախագահը հանգամանօրէն բացատրութիւններ փոխանցեց Կազմակերպութեան ընթացիկ աշխատանքերից: Քաղաքապետները մանրամասնօրէն ծանօթացան կազմակերպութեան աշխատանքներին եւ խոստացան քաղաքապետարանի աշխատանքների ծիրում եւ կարողութիւնների սահմանում բազմակողմանի օժանդակութիւններ տրամադրել կազմակերպութեանը: Հանդիպման աւարտին քաղաքապետները իրենց շնորհաւորանքի խօսքը ուղղեցին Ամաորի եւ Ս. Ծննդեան տօնների կապակցութեամբ՝ ցանկանալով 2019 թւականը լինի յաջողութիւններով լի ու բեղմնաւոր գործունէութեան տարի «Արարատ»-ի ողջ ընտանիքի համար:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնած Նոր տարւայ վաճառքի ընթացքին ներկայ գտնւեցին Թեհրան քաղաքի երրորդ մասի քաղաքապետ՝ պրն. Սալիմին և Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին անդամ պրն. Համիդ Էսթիլին, որոնք հետաքրքրութեամբ շրջեցին տաղաւարները:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ֆուտբոլի Պատանեկան խմբի գնահատման երեկոյ:
Ուրախութեամբ յայտնում ենք,որ ֆուտբոլի Պատանեկան խումբը «لیگ دسته یک شمال شرق» մրցաշարում կանգնել է երկրորդ պատւանդանին:
Շնորհաւորում ենք մեր ֆուտբոլիստներին ,մարզիչներին և պատասխանատուներին ձեռք բերած յաջողութեան համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ:#Ֆուտբոլ

 

Համազգային Հայ Կրթական ու Մշակութային միութիւնը տօնում է իր հիմնադրութեան 90- ամեակը: Թւականիս 9 սեպտեմբերին Երեւան մայրաքաղաքի, Գ. Սունդուկեանի անւան Ազգային Ակադեմիայի թատրոնում, մեծ թւով հանդիսատէսների ու հրաւիրեալների շրջանակում գեղարւեստական բովանդակալից ու շքեղ ծրագրով սկսւեց Համազգայինի 90-րդ տարեդարձը խորհրդանշող ծրագրերի շարանը, որտեղ ներկայ էին Հայաստանի ու ՂարաբաղիԿրթութեան եւ Մշակոյթի նախարարներն ու այլ պետական հասարակական գործիչներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւնը՝
Հ.Մ.Ը.Մ.-ի Հիմնադրման 100-ամեակին նւիրւած
պաշտօնական հանդիսութեան

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրւել է 1918 թ. Կոստանդնուպոլսում: Կազմակերպութիւնն իր ազգանւէր գործունէութիւնը ծաւալում է 24 երկրների մէջ` «Բարձրացի՛ր, բարձրացուր» կարգախօսի ներքոյ: Հ.Մ.Ը.Մ.-ի շարքերում ներգրաւած են տասնեակ հազարաւոր հայորդիներ, որոնք ստանալով ազգային դաստիարակութիւն` աշխատում են ի խնդիր Հայաստանի զարգացման ու Սփիւռքում հայապահպանման ուղիով: 2018-թ.-ի Յուլիսի 19-ից 29-ը Հայաստանում նշւում է Հ.Մ.Ը.Մ.-ի մէկդարեայ յոբելեանը:
Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանում երեքշաբթի յուլիսի 24-ին տեղի ունեցան հանրային պաշտօնական հանդիսութիւնը Երեւանի օպերային թատրոնի դահլիճում ու նրան յաջորդող պաշտօնական ընթրիքը:
Ծրագրերին մասնակցում էին Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Տիար Արմէն Սարգսեանը, Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից Գերշ. Տ. Նարեկ արք. Ալեէմէզեանն ու Հոգշ. Տ. Պետրոս վրդ. Մանուէլեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ատենապետ՝ ընկեր Գառնիկ Մկրտչեանը նաև Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան դիւանի անդամ՝ ընկեր Ռաֆիկ Բաղումեանը, ազգային այրերի, պետական ու պաշտօնական հիւրերի եւ նւիրատունների հետ միասին:
Շնորհաւորում ենք Միութեան 100-ամեակը, ոյժ ու կորով մաղթում բոլոր անդամներին եւ յարատեւ բեղուն աշխատանք՝ Հ.Մ.Ը.Մ.-ում:

Շաբաթ 14 յուլիսի 2018 թ.-ին «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թեհրանի Քաղաքապետարանի Մարզանքի Կազմակերպութեան նախագահ ՝ դոկտ. Հասանին ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը: Կազմակերպութեան կողմից նրանց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը, նոյն կազմի անդամ՝ ընկեր Արբի Սարգսեանը եւ Մարզաւանի վարիչ՝ ընկեր Սեւան Ծառուկեանը:

Էջ 1, 21-ից