Հրատարակութիւն

PDF

Հանդիպում՝ Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝ դոկտ. Շոջափուրեանի հետ

Rate this item
(0 votes)

Հանդիպում՝
Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝ դոկտ. Շոջափուրեանի հետ

Շաբաթ 3 դեկտեմբերի 2016 թւականին Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը եւ քարտուղարութեան պատ.՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը հանդիպել են Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝դոկտ. Շոջափուրեանի հետ:
Հանդիպման ընթացքին, շեշտ է դրւել՝ Թեհրանի Քաղաքապետարանի, քաղխորհրդի եւ «Արարատ»-ի փոխյարաբերութիւնների ընդլայնման եւ ծաւալման անհրաժեշտութիւնը որպէս Թեհրանի քաղաքացիներին ծառայող երեք նպատակակից հիմնարկներ:
Դոկտ. Շոջափուրեանը բարձր է գնահատել կազմակերպութեան մօտեցումը եւ Արարատում տարւած աշխատանքները:
Վերջում Կազմակերպութեան ներկայացուցիչները յուշանւէր են յանձնել դոկտ. Շոջափուրեանին:

Լուսանկարներ