Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

     Երեքշաբթի 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 7‎:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ լիազօր եւ արտակարգ դեսպան դոկտ. Սաջջադիին ու նրան ընկերակցող պատւիրակութեանը:

Արդէն աւանդոյթ դարձած՝ Քոյր միութիւնների հետ պարբերական հանդիպումների շարանում, երեկ՝ կիրակի, սեպտեմբերի 6-ի երեկոյեան, Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով՝ հանդիպում տեղի ունեցաւ «Սարդարապատ», «Նայիրի», «Սիփան», «Չհարմահալ» և «Հայ արհեստաւորների» միութիւնների պատասխանատուների հետ, որտեղ ընկերական դրական մթնոլորտում արծարծւեցին միութիւններին և առհասարակ համայնքին յուզող խնդիրներ, միաձև և արմատական լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպման աւարտին՝ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

     Չորէքշաբթի օգոստոսի 5-ի առաւօտեան մարզաւան այցելեցին «Արարատ» թաղամասի Քաղխորհրդի անդամները: Նրանց դիմաւորեցին կենտրոնական վարչութեան ու մարզաւանի վարիչ մարմնի ընկերները և մարզաւանի վարիչը:

     Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ երէկ, երեքշաբթի յուլիսի 28-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան»-ի սրահում հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանը բանախօսեց «Իրան 5+1, բանակցութիւններ և նրա ազդեցութիւնները» նիւթի շուրջ և վերջում ներկայների հարցումներին պատասխանեց յարգելի բանախօսը: Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական Վարչութեան կազմը , ընկերներ և հիւրեր:

   Ուրբաթ սոյն թւականի յուլիսի 24-ի առաւօտեան իտալացի լրագրողների պատւիրակութիւնը այցելեց Արարատ մարզաւան:

   Կենտրոնական վարչութեան կազմը դիմաւորեց այցելուներին և մարզաւանը շրջագայելով բացատրութիւններ տւեց կազմակերպութեան մասին, ապա պատւիրակութիւնը կենտրոնական վարչութեան գրասենեակում հիւրընկալւեց և կազմի փոխնախագահ ընկ. Ալեքս Կարապէտեանը պատասխանեց հիւրերի հարցումներին և հակիրճ բացատրեց կազմակերպութեան կառոյցը, այնուհետև պատւիրակութեանը յանձնեց յուշանւէրներ:

     Հայաստանում բնակւող մի խումբ իրանահայեր շաբաթ՝ յունիսի 13-ին, մեկնեցին Տաւուշի մարզի սահմանամերձ Պառաւաքար գիւղ, տեղի մանկապարտէզի փոքրիկների տարեվերջի հանդէսին մասնակցելու համար:

 

 

 

      Երէկ, 2015 թ. յուլիսի 4-ին մարզաւանի «Այգեստան»-ում տօնւեց «Արարատ»-ի 71-րդ տարեդարձը: Ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան Հայրը, Հոգեւոր Հայրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, հիմնադիր անդամները, ժամանակի կենտրոնական վարչութեան նախագահները եւ հոծ թւով արարատականներ:

   Ուրախութեամբ տեղեկացնում ենք որ կազմակերպութեան վաստակաշատ ընկեր Երէցների միութեան անդամ ժամանակի նախագահ ընկ. Յարութ Նազարեանը թարգմանել է Նոէլ Բարբըր-ի Lords of the Golden Horn, «Ոսկեղջիւրի Տիրակալները» գիրքը:

   Գիրքը պարունակում է «Մեծափայլ Սուլէյմանից Քէմալ Աթաթուրք» ժամանակաշրջանը որի ընթացքում մեծ անդրադարձ է եղել հայերի ցեղասպանութեան և նաև միւս ազգերի (Բուլգարներ) կոտորածներին: 

   Ուրբաթ Յուլիսի 2-ին Հանրութեան հետ կապը սիրով հիւրընկալեց ընկեր Յարութին և երախտագիտութեամբ մի օրինակ նւէր ստացաւ այս բովանդակալից և հետաքրքիր գրքից:

   Շնորհաւորելով սիրելի ընկեր Յարութ Նազարեանին ցանկանում ենք նորանոր վերելքներ ու յաջողութիւններ:

   Պէտք է նշել որ գիրքը առայժմս կարելի է գնել Ալիք հաստատութիւնից և «Արարատ» կազմակերպութեան կրպակից, իսկ հետագային գրախանութներից