Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

«Վետերան ընկերները հիւրընկալւեցին Կենտրոնական Վարչութեան նիստում»

 

       Կենտրոնական վարչութիւնը իր երեքշաբթի 10-յունիսի նիստում հիւրընկալեց կազմակերպութեանս 31 և 32-րդ շրջանների Կ.Վ.-ի հերթականաբար փոխ նախագահ և նախագահ ընկ.՝ Վանիկ Պետրոյեանին, որին ընկերակցում էր համաշխարհային Համահայկական խաղերի կոմիտէի և Հայաստանի թեթև ատլետի ֆեդերացիայի պատւոյ անդամ  ընկ.՝ Ալֆրէդ Հաւանը: Ընկ.՝ Վանիկը իր ուրախութիւնը յայտնեց , որ դարձեալ առիթ է ունեցել, գտնւելու այս հոգեհարազատ վայրում, որը որպէս երկրորդ տուն է հանդիսանում իր համար: Այնուհետև կազմակերպութեանս նախագահ ընկ.՝ Համլետ Խալոյեանը ողջունեց երկու ընկերներին և մեծ պատիւ համարեց նրանց ներկայութիւնը սոյն նիստին: Նա տեղեկացրեց միութիւնների, մասնաճիւղերի յանձնախմբերի աշխատանքները և 70-ամեակին նւիրւած միջոցառումները: Վերջում ջերմ մթնոլորտում մտքերի փոխանակում տեղի ունեցաւ:

 

Այսու տեղեկացնում ենք,

որ «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակի

բացօթեայ ընթրիքների մատակարարումը սկսւելու է

սոյն թւականի Հինգշաբթի Մայիսի 22-ից (Խորդադ 1)

                                                                երեկոյեան ժամը 7:30-ից մինչև 11:00-ը

ՈՐևԷ ՍՆՈՒՆԴ ԿԱՄ ԽՄԻՉՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԸ ԽՍՏԻՒ ԱՐԳԵԼՒԱԾ Է 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ


 

ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

0010,Երեւան Վազգէն Սարգսեան 26/1,5-րդ յարկ

Հեռ: (+374.10)58-56-01, ներքին 108, հեռապատճէն (ֆաքս) (+37410) 58-91-57

Էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

90-14.05.2014 թ.

 

 

Լոուելի Մէջ, Մասաչուսէթսի Քաղաքապետարանին Մօտ Կանգնեցուած Է Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակը Յաւերժացնող Յուշարձան

 

Յուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամներու եւ քաղաքապետ Ճէյմս Միլինաձոյի օգնութեամբ սկսաւ իրագործուիլ 2011թ.-ին: Յետագային անոնց միացան Մերիմակ Վալիի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի յանձնախումբի անդամները:

Պրոնզէ եւ Կրանիտէ պատրաստուած յուշարձանի նախագիծի հեղինակը Դանիէլ Վարուժան Հեճինեանն է: Հեղինակը կը նշէ. «Քարն ու պրոնզը կը խորհրդանշեն մարմինի եւ  հոգիի միասնութիւնը»:

Յուշարձանի վերի հատուածին մէջ կան հիւսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայուած է ձեռքերու ներքեւի մասը: Գործուածքի մէկ մասը, որ կախուած է խաչի վրայ, կը խորհրդանշէ հայկականութեան ուժն ու գեղեցկութիւնը:

Խաչի ներքեւը մակագրութիւն կայ. «Հանգոյց առ հանգոյց անոր ձեռքերը կը հիւսեն հայ ժողովուրդի պատմութիւնը: Չնայած ցեղասպանութեան ցաւին եւ սարսափին` հայ ժողովուրդը հանգոյց առ հանգոյց կը վերականգնէ իր յոյսերը եւ երազանքները, քանի որ մենք կը ծաղկին ու կը բարգաւաճինք»:

Յուշարձանի մէջտեղը անգլերէնով եւ հայերէնով գրուած է «Ի յիշատակ»:

 

 

Համայնքիսքոյրմիութիւններիվարչութիւններիհանդիպում՝

«Արարատ»մարզաւանում

 

Երկուշաբթի սոյն թւականի 12 մայիսին, «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակում տեղի ունեցաւ արդէն աւանդոյթ դարձած համայնքիս քոյր միութիւնների վարչութիւնների հետ հանդիպումը£ Հանդիպմանը ներկայ էին՝ Հայ Ուս. Չհարմահալ, Հայ Մշակութային «Սիփան», «Նայիրի» և «Սարդարապատ» միութիւնների վարչութիւնները, նաև  Հայ Դատի Յանձնախումբը :

Ողջոյնի խօսքը փոխանցեց Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանը, որը հակիրճ ներկայացրեց Կազմակերպութեանս միութիւնների և 70-ամեակի սեմին կատարւող աշխատանքներն ու ծրագրերը, ապա առիթ տւեց միութիւնների վարչութիւններին ներկայացնելու իրենց աշխատանքները:

Նման հանդիպումներ հնարաւորութիւն է ընձեռնում ազգային նոյն նպատակին ծառայող համայնքիս միութիւններին, ծանօթանալով եւ իրազեկ դառնալով միմեանց դժւարութիւններին ու խնդիրներին, միասնաբար ելքեր փնտրել եւ յաղթահարել ցանկացած խոչընդոտ, որը թերեւս կարող է առնչւի իւրաքանչիւր միութեան,  նաեւ նպաստում է  աշխատանքները առաւել սահուն ընթանալու գործում և դա անշուշտ ողջունելի է թէ Կազմակերպութեանս եւ թէ անկասկած միւս միութիւնների վարչութիւնների կողմից:

Յուսանք այս հանդիպումները շարունակական դառնալով, հարթ ուղով կընթանան հայապահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակութեան միութիւններիս աշխատանքների ի նպաստ:

Վերջում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն եւ ներկաները ընկերական մթնոլորտում շարունակեցին մտքերի փոխանակումները:

«ԱԼԻՔ» - Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան համագործակցութեամբ, հինգշաբթի, մայիսի 8-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Մեծ Եղեռնի 99-ամեակին եւ 100-ամեակին ընդառաջ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Ռուբինա Գալստեանը: Այնուհետեւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Յովսէփ Աւետեանը ներկայացրեց նախ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները՝ ընդհանուր առմամբ՝ դրանք դասակարգելով հինգ կէտերում, որոնք են զօրացնել Հայաստանի պետականութիւնը, օժանդակել Արցախի ինքնորոշման հարցին, արձագանգել ջաւախքահայութեան դժւարութիւններին, բարձրաձայնել Նախիջեւանի հայկական լինելու հարցը եւ չէզոքացնել Ադրբեջանի հակահայ նկրտումները, ապա խօսքը կենտրոնացնելով Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների շուրջ՝ անդրադարձաւ այդ յանձնախմբի գործունէութեանը, որն է ի շարս վերը նշւած աշխատանքների Հայ Դատի մարտավարութեան քննարկումը, պարսկական շրջանակներում Հայկական Հարցի արծարծումը, «Պայման» պարբերաթերթի եւ տարբեր գրքերի հրատարակումը, կայքէջի եւ ֆէյսբուքեան էջի առկայութիւնը եւ այլն:

Այնուհետեւ արտայայտւեց Հենրիկ Խալոյեանը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնի 100-ամեակին ընդառաջ՝ այդ ուղղութեամբ կեանքի կոչւած տարբեր յանձնախմբերի աշխատանքները՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ինքնորոշման հարցի ճանաչեցման, հողային պահանջատիրութեան, Թուրքիայում թուրք մտաւորականութեան եւ ժողովրդի շարքերում հայանպաստ հասարակական կարծիքի ձեւաւորման, կրթա-մշակութային ձեռնարկների, յուշերեկոների եւ ուխտագնացութիւնների կազմակերպման ու հակահայ տրամադրութիւնների եւ գործողութիւնների չէզոքացման բնագաւառներում:
Դասախօսը նաեւ անդրադարձաւ այդ գծով իրանական պետական մակարդակով տարւելիք աշխատանքներին, որոնցում կարող են իրենց դերակատարութիւնն ունենալ Իսլ. խորհրդարանի հայ պատգամաւորները:
Միջոցառման վերջում իրականացւեց Կոմիտասին առնչւող Ռաֆայէլ Արամեանի «Անտունի» գրւածքի հիման վրայ պատրաստւած ռադիօ-բեմադրութիւն՝ Անահիտ Աբադի ղեկավարութեամբ եւ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան անդամների մասնակցութեամբ, որի ընթացքում ջութակով հնչեցւում էին կոմիտասեան մեղեդիներ:

 

 

alikonline.ir -ից

Հանդիպում Կազմակերպութեան նախկին անդամ Նշան Փիրումեանի հետ

 

Կազմակերպութեան նախկին շրջանների գործունեայ եւ հաւատարիմ անդամ, Կենտրոնական վարչութեան երբեմնի շրջանների նախագահ՝ ընկեր Նշան Փիրումեանը, իր իսկ ցանկութեամբ, երէկ 29 ապրիլին ներկայ գտնւեց Կենտրոնական վարչութեան նիստին: Ըստ ընկերոջ՝ ինքը չէր կարող Թեհրան ժամանելու երկրոդ օրը չայցելել իր սիրելի ու հարազատ երկրորդ օջախ՝ Արարատ:

Մեր երէց ընկերը, որը մեծ ներդրում է ունեցել «Արարատ» մարզաւանի շինարարական աշխատանքում, բարձր գնահատեց Կազմակերպութեան աշխատանքները, յատկապէս մարզաւանի գոյութիւնը, որը ամենօրեայ հարազատ հիւրընկալն է լինում հազարաւոր հայորդիների եւ յոյս յայտնեց այս փառահեղ կառոյցը մնայ միշտ կանգուն եւ օր ըստ օրէ ծաղկի ու բարգաւաճի:

Անշուշտ մեր սիրելի ընկերոջ հետ ծանօթ Արարատկանների համար եւս, պատեհ առիթներ կը ստեղծւի  հանդիպելու եւ հաղորդւելու հետ:

Աշակերտական հաւաք եւ Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչում՝

«Արարատ» մարզաւանում

 

Թեհրանի Հայոց դպրոցների ուղեցոյց եւ միջնակարգ օղակների աշակերտութիւնը երեքշաբթի 15 ապրիլին ներկայ գտնւեցին «Արարատ» մարզաւան՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Ծրագիրը սկսւեց մոմավառութեամբ եւ ծաղիկների մատուցումով և գեղարւեստական բաժնում հնչեցին ազգային երգեր ու ասմունքներ:

Աշակերտութիւնը ինչպէս միշտ իրենց պահանջատէր բողոքը ներկայացրին լօզունգներով եւ բռունցքներով:

Հարգելի բարեկամ,

 

Ինչպես գիտեք, ս.թ. մարտի 21-ին Թուրքիայի կողմից հարձակման է ենթարկվել Քեսապ բնակավայրը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Նրանք ստիպված են եղել թողնել իրենց տներն ու հեռանալ:

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Քեսապում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Խնդրում ենք տեղեկացրեք, թե Ձեր կազմակերպությունն ինչ քայլեր (միջոցառումներ, բողոքի ցույցեր, երթեր, հրատարակումներ և այլն) է ձեռնարկել՝ ի պաշտպանություն Քեսապի և մեր հայրենակիցների:  

 

 

Հարգանքով՝

ՀՀ սփյուռքի նախարարության

համահայկական ծրագրերի վարչություն

Հեռ.՝ 58-56-01 (117)

Իրանի դեսպանն ընդունեց Հ.Մ.Ա.Կ-ի պատւիրակութեան

 

Իրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան ներկայացուցիչները երեքշաբթի՝ 11 մարտի 2014-ին, նախապէս առնւած ժամադրութեամբ այցելեցին Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան պրն. Մոհամեդ Ռայիսիին: Հ.ՄԱԿ-ի պատւիրակութեան անդամներ՝ կենտրոնական վարչութեան երբեմնի  նախագահներ պրն. Հանրի Քոչարեանը և պրն Վանիկ Փեթրոյեանը Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եօթանասունամեակին նւիրւած  տօնական միջոցառումների մասին հակիրճ տեղեկատւութիւն ներկայացրեցին յարգարժան դեսպանին: Հանդիպման ներկայ էր նաև դեսպանութեան առաջին տեղակալ պրն. Ջաֆար Զամանին: Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչները պրն. Ռայիսիին ու դեսպանութեան անձնակազմին հրաւիրեցին «Արարատ»ի 70-ամեակը Հայաստանում նշող յանձնախմբի կազմակերպած ծառատունկի արարողութեան, որը սիրով ընդառաջեց մեծայարգոյ դեսպանը: Պատւիրակութեան անդամներն ԻԻՀ-ի դեսպանին նւիրեցին Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի առիթով թողարկւած կրծքանշանը, 2014 թւականի օրացոյցը և «Արարատ»ի անցած ուղին պատմող պարսկերէն լեզւով գրքոյկը, ապա կողմերը քննարկեցին Իրան-Հայաստան մշակութային և  մարզական կապերը զարգացնելու վերաբերեալ հարցեր և շեշտեցին այս ոլորտում իրանաբնակ հայերի ունեցած կարևոր դերը: