Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

«Հայաստանի Երգի Դեսպան»ը՝

«Կոմիտաս» սրահում

 

 

2013 թւի դեկտեմբերի 1-ին Հ.Մ.Ա.Կ.- ի «Կոմիտաս» սրահում տեղի ունցաւ վոկալիստ՝ Աննա Մայիլեանի եւ դաշնակահար՝ Էլէն Կիրակոսանի ելոյթը ,որին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան՝ պրն. Գրիգոր Առաքելեանը,Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի և «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, և արւեստասէր հայրենակիցները:

 

Վաստակաւոր արտիստուհի, Հայաստանի Հանրապետութեան «Կոմիտաս»–ի անւան երաժշտանոցի վոկալ ամբիոնի դասական երգի դասախօս՝ Աննա Մայիլեանը, Էլէն Կիրակոսեանի դաշնամուրի ընկերակցութեամբ  կատարեց  շուրջ 40 երգեր՝ ինչպէս ևրոպական հնագոյն երաժշտութեան, գերմանական դասական և ռոմանտիկ, ֆրանսական իմպրեսինիստական, իտալական և ռուս կոմպոզիտորների, միջազգային ժամանակակից երաժշտութեան ստեղծագործութիւններ, ինչպէս նաև հայ ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Ելոյթն սկսւեց «Հայր Մեր»–ով ու աւարտւեց «Թամզարա»–ով։

Նա շուրջ երկու ժամ իր կատարումներով գերեց հանդիսատեսին:

 Վերջում, Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Գրիգոր Առաքելեանը բեմ բարձրանալով գնահատեց նրա արւեստը և Աննային անւանեց «Հայ Երգի Դեսպան»։

 

 

 

 

 

 

   Կենտրոնական վարչութեան հանդիպումը «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբի հետ

Կենտրոնական վարչութիւնը իր շարան հանդիպումների ծրագրում նոյեմբերի 11-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբին:

 

 

 

 

    Կենտրոնական վարչութեան տարեկան ծրագրերի շարքում է՝  համայնքի միութիւնների հետ հանդիպումներ ունենալը:

 

    Ի հետևումն Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետ ճրտպ. Փաշմչիզադէի և իր օգնականների այցելութեանը Արարատ Մարզաւանին, և տւած խոստումների ու արձակած հրահանգների, որոշ  կէտերը Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան գրասենեակի կողմից հետապնդւում են նամակագրութիւններով, դրանք գտնւում են նիւթական յատկացումներ կատարելու և վարչական աշխատանքների կազմակերպման հանգրւանում:

    Թւականիս կիրակի նոյ.-ի 3-ին Հ.Հ. Ազգային ժողովի  Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնը ղեկավարութեամբ ՝  Գալուստ Սահակեանի այցելեց «Արարատ» Մարզաւան, նրանց դիմաւորեցին Կ. Վ. ընկ. Ալէքս Կարապետեանը և Վարիչ Մարմնի նախագահ ընկ. Նորիկ Մանասերեանը:  Խմբին ընկերակցում էր պրն. Գրիգոր Ղազարեանը: