Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Չորեքշաբթի Ապրիլի  19 – ի   2017թ.  երեկոյեան ժամը 8:00- ին տեղի ունեցաւ Երէցների միութեան անդրանիկ  միջվարչական  հանդիպումը , բաժանմունքների   վարչական ընկերների ներկայութեամբ:

Երէցների միութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովէլեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց  Նոր տարւայ և Գարնանային վաճառքի նիւթական  և բարոյական աշխատանքների մասին Նաև բացատրութիւններ տւեց յառաջիկայ աշխատանքների՝  Երէցների միութեան ուղեգծի և յանձնախմբերի գործունէութեան ուղղութեամբ, եղան մտքերի փոխանակում անցեալի և ապագայի ա շխատանքների մասին :

  

 Ջերմ և մտերմիկ մթնոլորտում , տեղի ունեցաւ աւանդական հաւկիթախաղ ,ընկերները ճաշակեցին զատկական ընթրիքը , ինքնաբուխ հնչեցին գեղեցիկ երգեր և արտասանութիւններ:

 


Երէկ, Ապրիլի՝ 21-ին, «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ. -ի Սկաուտական միութեան Հայոց Ցեղասպանութեան նւիրւած ձեռնարկը: Միջոցառմանը ներկայ էին՝ քաղաքական գործիչ եւ թրքագէտ ընկեր՝ Գրիգոր Ղազարեանը, ծնողներ, եւ սկաուտները:

Վերոյիշեալ ձեռնարկը ներկայների մօտ արթնացրեց պահանջատիրական ոգին:
Միջոցառումն աւարտւեց ծառայելով իր առաքելութեանը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերից պատկերներ ապրիլի 20-ի 2017թ.-ին

Այսօր չորեքշաբթի ապրիլի 19-ի առաւօտեան թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակների աշակերտ-ուհիները ներկայ գտնւեցին  մարզաւան , մասնակցելու Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած

միջոցառմանը, նւիրւածՀայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին.

ծրագրում կար` ֆիլմի ցուցադրում,երգչախմբային,  նւագարանների , մեներգների ու ասմունքների կատարումներ:

Աշակերտութիւնը մեծ բաւարարութեամբ թողեց«Սասունցի Դաւիթ» սրահը :

 

  Եւրոպայի բասկետբոլի առաջնութեանը մասնակցող Հայաստանի Հանրապետութեան 6 թիմերը համալրելու նպատակով, չորեքշաբթի Ապրիլի 12-ից Հ.Մ.«Արարատ» Կ.-ի հրաւէրով Թեհրան էր ժամանել Հ.Հ. Սպորտի նախարարի խորհրդական եւ բասկետբոլի Ազգային հաւաքականի պատասխանատու կազմի անդամ՝ պրն. Եղիշ Դաւթեանը:

«Արարատ»-ի նախաձեռնութեամբ 2 ընտրական փորձերի հրաւիրւեցին Թեհրանի եւ Նոր Ջուղայի հայոց զանազան միութիւններում եւ ոչ հայկական մարզական ակումբներում պարապող եւ տարիաքային պայմանները լրացնող հայ մարզիկները: Կազմակերպւած փորձերի ընթացքին պրն. Դաւթեանը փորձնական հայեացքով ականատեսը դարձաւ մարզիկ-ուհիների խաղին ու իր նախատեսած պայմանները լրացնող 10 բասկետբոլիստների ընտրեց շուրջ 80 մասնակիցների ընդմիջից, ընդ որում Իրանի 10 հոգանոց ցանկը կը համալրի ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից ստացւած անւանացանկը, ինչը ՝ Ազգային Հաւաքականի պատասխանատու կազմի կողմից համեմատական վերաքննութեան ենթարկւելով՝ արժանաւորների ընտրանին վերջնական կը դառնայ միանալու Հայաստանի կողմից ներկայացւելիք Ազգային Հաւաքականին:

Լիայոյս ենք, որ իրանահայ մարզիկներին կը յաջողի գրաւել մարզիչների ուշադրութիւնը:

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Հանրութեան հետ կապ

Ապրիլի  14-ը և մեր ակտիւ  միութիւնը

 

Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութիւնը իր նոր շրջանը սկսել է ակտիւ աշխատանքներով:

Ուրբաթ ապրիլի 14-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան ընդհանուր պարատ որին յաջորդեց, երրորդ կարգ-ի գործնական քննութիւնը, նաև ընթացաւ Ապրիլ 24-ին նւիրւած ներքին ձեռնարկի նախապատրաստական աշխատանքները:

Էջ 1, 50-ից