Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէցների միութեան ԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ 2019-ի առաջին հանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ, յունւ. 26-ին։ Օրւայ նիւթն էր Վիլիամ Սարոյեանի գրականութիւնը։ Անդրադարձ եղաւ նրա պատմւածքների, անցած ուղու, քննադատների տեսակէտների եւ ստեղծագործական իւրայատկութիւնների մասին։
Յաջորդ հանդիպումը' շաբաթ, փետ. 16-ին, նիւթը'
Սիլւա Կապուտիկեան, նւիրւած բանաստեղծի ծննդեան100ամեակին։

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վ. Ղարաբէգեան » սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս ու խմբավար՝ Սերժիկ Միրզայեանը: Նա «Արասբարան» մշակութային կենտրոնում (فرهنگ سرای ارسباران) կազմել է 70 հոգանոց երգչախումբ ու 50 հոգանոց նւագախումբ:

Ծանօթութեան համար, նախ ցուցադրւեցին զոյգ խմբերի կատարումներից կարճ տեսանիւթեր:

Միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը  նախ բարիգալստեան խօսքից յետոյ շնորհաւորեց  22 Բահմանը Իրանի յեղափոխութեան հիմնադրման 40-ամեակը  ապա ներկայացրեց խմբավար՝ Սերժիկ Միրզայեանին, ում ընկերակցում  էին  իր կազմած երգչախմբից 60-ի հասնող անդամներ:

Կարճ զրոյցից յետոյ, երգչախումբը կատարեց երկու պարսկերէն հայրենասիրական ու չորս հայերէն երգեր: Հայերէն երգերի երաժշտութիւնը պատկանում էր խմբավար Սերժիկին, իսկ խօսքերը՝ Ծաղկանուշ Ծատուրեանին:

Ներկաների համար միանգամայն անակնկալ էր այդ հանդիպումը՝ մի խոստումնալից երաժշտի հետ, ով շնորհիւ իր բնատուր տաղանդի ու տարիների անխոնջ աշխատանքի, հնչեցնում է հայ երգը պարսկալեզու երգիչների շուրթերից ու բարձր պահում հայ անունը:

Ծրագրի յաջորդ բաժինը յատկացւած էր ընդունելութեան եւ տարեդարձների նշմանը, որ ինչպէս միշտ հաճելի մթնոլորտ ու միմեանց հետ շփման առիթներ է ստեղծում: Միութենականների եւ հիւրերի հետ միասին, հիւրընկալւեցին նաեւ երգչախմբի բոլոր անդամները:

Ս .Ծննդեան տօների առիթով Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան անդամները և սիրելի հիւրերը յունարի 17-ի ժամ 8:00-ից մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում միասնաբար տօնեցին աւանդական «Քուքու Փլաւ» ընթրիք- երեկոն: Սեղանները զարդարւած էր գեղեցիկ ծաղիկներով և նախուտեստով , Հարմիկ Տ.Մովսիսեանի ուրախ երգերը բարձր տրամադրութիւն էին պարգևում ներկաներին ,մինչ ուշ գիշեր շարունակւելով երգ ու պարեր ու զւարճանքը ներկաները թողեցին հարազատ մարզաւանը իրենց հետ տանելով անմոռանալի յուշեր:

Հ.Մ.Ա.Կ.-ի   բասկետբոլի  Երեց  խմբի  տարեվերջի խնջոյքից   պատկերներ՝

Շաբաթ, դեկ. 22-ին, «Գրական Շրջանակ»-ի 2018-ի վերջին հանդիպման նիւթը Վիլիամ Սարոյեանն էր, որը լաւագոյնս ներկայացրեց ընկեր Կարինէ Դրօրը։ Յաջորդ հապնդիպումը կը կայանայ Ամանորեայ տրամադրութեամբ յուն. 19-ին, նիւթը նոյնպէս Վ. Սարոյեանն Է լինելու։

ՅԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐ
Ուրախութեամբ տեղեկացնում ենք ,որ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական և Արւեստից միութիւնների անդամ՝ Մելանի Աղանեանսը մասնակցելով «Ազադ համալսարանի» նահանգային լողի մրցումներին արժանացել է երեք ոսկէ և մէկ արծաթ մեդալի և այսպիսով իրաւունք է ստացել մասնակցելու երկրի Ախոյեանական մրցումներին:

Ուրբաթ նոյեմբերի 23-ին Հ.Մ.Ա.կ-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խումբը կազմակերպել էր դաշտային արշաւ անցեալի ու նոր սերնդի սկաուտների մասնակցութեամբ։
Բարձր մասնակցութեամբ և տրամադրութեամբ խումբը տօնեց իր տարեդարձը։

Պատկերներ՝
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ ՝ «ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՏԱՐՒԱՅ ՎԱՃԱՌՔ»-ից

 

 Հ.Մ.«Արարատ» Կ.-ի  Մարզական  միութեան վարչութեան հաստատումով կեանքի կոչւեց 43-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը հետեւեալ անձնակազմով:

Էջ 1, 76-ից