Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թեհրան նահանգի ակումբների առաջին կարգի բասկետբոլի մրցաշարում յաղթական եղաւ «Արարատ»-ի բասկետբոլի տղայոց թիւ 1 խումբը:

Սկսեալ փետրւարի 2016 թւականից մինչ այժմ, տեղի է ունեցել բասկետբոլի 49 մրցումներ Թհերան նահանգի ակումբների առաջին կարգի խմբերի միջև, և վերջապէս երեքշաբթի յուլիսի 4, 2017թ.-ին յաղթական համարւեց «Արարարտ»-ի թիւ մէկ խումբը, երկրորդ տեղը գրաւեց «Օղաբ» և երրորդը «Օմիդ» խմբերը, հարկ է նշել որ յաղթող և երկրորդ տեղը գրաւած խումբը 2017 թւականին մուտք գործեցին « جام برتر » մրցաշար:

Շնորհաւորում ենք Մարզական միութեան բասկետբոլիստներին և «Արարատ»-ի մեծ ընտանիքին

Արշաւը սկսւեց ժամը 9-ին երկսեռ երիտասարդների ու երէցների միասնական պորձով: 

Պորձից հետոյ տեղի ունեցաւ մրցութիւններ։ Ապա Շահբազեան սրահում տեղի կայացաւ մտերմիկ զրոյց և մտքերի փոխանակում որի ընթացքում մարզիկները ծանոթացան յանձնախմբի անդամներին։
Արշաւը ծառայեց իր նպատակին որն է՝ անդամների միջև մտերմութիւնը:
Աոյն արշաւին հրաւիրւած էին վոլիբոլի վեթերաններ ընկերներ Գառնիկ Իսաղուլեանը և Ռազմիկ Միրզախանեանը։

 Նախաձեռնութեամբ ՀՄԱԿ-ի Երէցների միութեան վարչութեան  եւ Հանրային-հասարակական բաժանմունքի ու «Գրական շրջանակ»-ի համագործակցութեամբ ուրբաթ, յունիսի 23-ին, երեկոյեան ժամը 7-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ վերջերս Երեւանում լոյս տեսած «Հարփիկ Թամրազեան»-ի յիշատակին նւիրւած ժողովածուի շնորհանդէսը:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի նախագահուհի՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը: Նա ակնարկելով «Հարփիկ Թամրազեան» անունը կրող հատորին, ամփոփ գծերով ներկայացրեց հեղինակի կեանքն ու ազգային-հասարակական  ծաւալուն գործունէութիւնը, որ ցաւօք վաղաժամ ընդհատւեց մեքենայի վթարի պատճառով՝ 1977-ին:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հարփիկ Թամրազեանի դուստր, մասնագիտութեամբ լեզւաբան՝ դոկտ. Արմինէ Թամրազեանը: Նա շնորհակալութիւն յայտնելով Երէցների միութեան վարչութեանը եւ բոլոր նրանց, որոնց  ջանքերի շնորհիւ կազմակերպւել է սոյն ձեռնարկը, անդրադարձաւ գրքի ենթաբաժիններին ու յօդւածներին: Նրա բացատրութեամբ՝ գրքի նիւթերը ընտրւել են տպագրւած կամ ձայնագրւած բազմաթիւ նիւթերի միջից:

Յաջորդ բանախօսը ընկեր Վարդան Վարդանեանն էր: Նա  ակնարկելով գրքի յօդւածներին, հետաքրքիր նմուշներ կատարեց Հարփիկ Թամրազեանի մօտեցումների ու համոզմունքների մասին, իսկ խօսքի վերջում յուշեր պատմեց նրա հետ ունեցած իր հանդիպումներից ու տպաւորութիւններից:

Այնուհետ շուրջ 6 րոպէ տեւողութեամբ հնչեց Հարփիկ Թամրազեանի կենդանի ձայնը՝ մի հատւած Մեծ Եղեռնի 50-ամեակին արտասանած բանախօսութեան  ձայնագրութիւնից:

 Ժողովածուում տեղ գտած Հարփիկ Թամրազեանի բանաստեղծութիւններից  ընթերցեցին ընկերներ՝ Արմիկ Դանիէլեանը, Սաթի Արթունօֆն ու Սեդա Թարվերդեանը: Այդ ընթացքին սրահում հնչում էր «Երգը կորցրած կարապը»  բանաստեղծութեան վրայ յօրինւած  Զօրի Դաւոյեանի երաժշտութիւնը:

Վերջում Իրանահայ գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Վարանդը ընթերցեց Հարփիկ Թամրազեանին նւիրած իր  բանասեղծութիւնը՝ գրւած պատանի տարիքում նրանից ստացած տպաւորութեան հիման վրայ, ապա մի օրինակ իր վերջին գրքից - իրանական արդի բանաստեղծներից կատարած  թարգմանութիւններ - նւիրեց  դոկտ. Արմինէ Թամրազեանին:

Նախասրահում  ներկաներին էր տրամադրւում խնամքով կազմւած, որակեալ տպագրութեամբ «Հարփիկ Թամրազեան» հատորը:  Նաեւ նախատեսւած էր ընդունելութիւն ծրագրի սկզբում եւ վերջում:

Հ.Մ.Ա.Կ.

Հ.Մ.Ա.Կ. Սկաուտական Միութեան Արիների հատւածի թիւ 3 խումբը, 30 անդամներով յունիսի 16-ին մեկնեցին «Բահան» մարզադաշտ  պղպջակների ֆուտբոլ խաղալու համար : Աշխատանքի նպատակն էր  դպրոցական քննութիւնների աւարտից յետոյ ապահովել անհատների բարձր տրամադրութիւնը:

 

Շնորհաւորում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան անդամ ՝Սելին Միրզայեանին իր յաջողութիւնների համար:

Հինգշաբթի, յունիսի 15-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արիների հատւածի աստիճանաւորական գիշերայինը:

Աշխատանքի նպատակն էր սկաուտների միմեանց հետ յարաբերութիւնների սերտացումը:

Գիշերային աշխատանքի ծրագրի մաս էր կազմում՝ դասարաններ, ազատ զրոյց, եւ այլ աշխատանքներ:

Օրւայ դասարանի բանախօսն էր՝ Պրն. Յովիկ Բեհբուն: Նա լայնածաւալ բացատրութիւններ տւեց բանակումների եւ ճամբարների վերաբերեալ: Դասարանի վերջում արի աստիճանաւորները դասախօսին ուղղեցին հարցեր ու յայտնեցին իրենց տեսակէտները:

Հինգշաբթին արիների հատւածի համար աւարտւեց ազատ զրոյցով: Երկու ժամ տեւողութեամբ ջերմ եւ մտերմիկ զրոյցը՝ լի էր քննարկումներով, տեսակէտներով եւ հետաքրքիր առաջարկներով:

Հինգշաբթի յունիսի 15-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի ծնողական ժողովը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ յունիսի 12-ի 2017 թ. ժամը 8-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում:

41-րդ Համադպրոցական խաղերի յանձնախմբերի գնահատման երեկոյն տեղի ունեցաւ 2017 թ. մայիսի 24-ի երեկոյեան Ս.Խաչ Մատուռի շրջափակում :

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Շահնազարեանը:

2017 թ.-ի մայիսի 26-ին Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 խումբը` իր աստիճանաւորական կազմով այցելեց Ռուդաֆշան քարանձաւ։ Այցելութեան ընթացքում նրանք վայելեցին բնութեան այդ զարմանահրաշ հատւածը եւ մեծ բաւարարութեամբ վերադարձան մարզաւան։