Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Սեպտեմբերի 19-ից 21-ը կայացաւ Կրտսերների թիւ 2 խմբի 2018 թ.-ի բանակումը Արարատ մարզաւանում:

Կրտսերները բանակումի ընթացքում գիտելիքներ ստացան տիեզերքի մասին դասարանների և տեսաֆիլմի միջոցով աստղագիտութեան «Մասնագիտական նշան»  ստանալու նպատակով: Կրտսերները բանակումի ընթացքում նաև այցելեցին Իրանի բուսաբանական այգի և մօտիկից շփւելով բնութեան և հազւագիւտ բոյսերի հետ հիանալի ժամանակ անց կացրին: Ինչպէս միշտ մեր կողքին էին նաև կրտսեր հատւածի նախկին պատասխանատուները: Իսկ բանակումի աւարտին փոքրիկ խնջոյք ունեցան իրենց սիրելի ծնողների կողքին և որպէս բանակումի եզրափակում հրաշալի խարուկահանդէս կազմակերպեցին:

Ուրախութեամբ յայտնում ենք ,որ երկրի "Ալբորզ" նահանգի Թենիսի ախոյեանական կենտրոնի կազմակերպած մրցումներում, առաջին է հանդիսացել Հ.Մ.Ա.Կ.֊ի Մարզական Միութեան անդամ ՝ Մինէ Մարտիրոսեսնը։

Մրցումները սկսւել են սեպտեմբերի 8֊ին և աւարտւել սեպտեմբերի 13֊ին, 7 նահանգներից 24 թենիսորների մասնակցութեամբ։

Շնորհաւորում ենք սիրելի Մինէին և նորանոր վերելքներ մաղթում։

Աւարտւեց Իրանի 50-րդ Համահայկական խաղերը
Բարի գիշեր սիրելիներ
Բարի երթ մարզիկ-ուհիներ
Իրանի 51-րդ Համահայկական խաղերը առջևում է...

Ուրախութեամբ յայտնում ենք, որ 50-րդ Համահայկական խաղերի առիթով վիճակահանութեան դրւած կայծէ մոտորցիկլետի վիճակահանութիւնը տեղի ունեցաւ, ուրբաթ 7 սեպտեմբերի ժամը 22:15-ին «Սասունցի Դաւիթ» սրահում՝ «Հ.Մ.Ա.Կ.» — «Րաֆֆի» բասկետբոլի խաղի ընդմիջման ընթացքին: 
Շնորհաւորում ենք շահող՝ Հրայր Աբդալեանին: 
Նւէրը սրահում յանձնւեց Առնօ Աբդալեանին: