Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ փետրւարի 23-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 1 խմբի Գիշերային աշխատանքը:

Խումբը ունեցաւ կապի դասարան Դ.Խ. Արէն Քարամեանի միջոցով, այնուհետեւ պատրաստեցին Օդային ֆիզիկականի սարքաւորումը ՝ սկաուտական կամուրջը ,որտեղ էլ սովորեցին քայլել կամուրջի վրայով : Այն նպատակ ունէր բարձրացնել համախմբւածութեան ոգին: Այնուհետև խումբը ունեցաւ  խոհարարութեան դասարան ու գիտելիքների մրցութիւն:

Յատկանշական է, որ ուրբաթ փետրւարի 24-ին խմբի բարձր խմբակները ունեցան ազատ զրոյց Դ.Խ. Սիւնէ Ֆարմանեանի հետ՝ պատասխանատւութեան թեմայով, որն և  ոգեւորեց անհատներին:

Ուրբաթ փետրւարի 9-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 1 խմբի սարագնացութեան աշխատանքը: Արիները միասնաբար բարձրացան «Ալբերտ քար», որտեղ ծանօթացան դժւար պայմաններում գոյատեւելու հնարքների հետ: Աշխատանքը նպատակ ունէր սկաուտներին հաւաքելով հայ սկաուտի նշանաբանի՝ բարձրացիր եւ բարձրացուրի ներքոյ զարգացնել եւ՜ գիտելիքները եւ՜ փոխայարաբերութիւնը: Յատկանշական է, որ ոգեւորւած արիները 1 օր գիշերեցին բնութեան գրկում:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մարզական միութեան ընկեր՝ Դրօ Զարգարեանը Երկրի ախոյեանական լողի մրցումներում (دهه فجر) գրաւել է 3 ոսկէ մեդալ լողի 3 ճիւղերում։

Շնորհաւորում ենք սիրելի ընկերոջը և մաղթում նորանոր յաղթանակներ։

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութիւնը ՝ երէկ փետրւարի 16-ին մեծ խանդավառութեամբ նշեց տեառնընդառաջը

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խումբը փետրւարի 9-ին ունեցաւ դասարան  « ջղերի լարւածութեան  սահմանները» թեմայով ,որտեղ բոլոր անդամները փորձեցին իրենց  կանգուն պահել թոկի վրայ եւ բարձրացնել կենտրոնանալու կարողութիւնը:

 Այնուհետև խումբը ունեցաւ հաղորդակցութեան դասընթաց Դ.Խ. Ադանա Աբեդեանի միջոցով: Դասրանում պէտք էր ձեռք բերած գիտելիքներով յաղթահարէին նամակախաղի փուլերը:

Խումբն ունեցաւ շատ աշխոյժ , գիտելիքներով և փորձառութիւններով լի օր:

Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:

Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւել էր ընկերական մրցոյթ «Արարատ»ի Երէց վոլիբոլի և Քալիմիների խմբերի միջև իրենց ներկայացուցիչների ներկայութեամբ:
Շաբաթ փետրւարի 10-ի ժամը 8:30 -ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ վոլիբոլի մրցութիւն Արարատ երէցների և Քալիմիների վոլիբոլի խմբերի միջև:
Արդիւնք ՝ «Արարատ»Երէց 1 - 3 «Քալիմի»
Մրցոյթի աւարտին տեղի ունեցաւ հիւրընկալութիւն:

Ուրբաթ 2018թ .- ի փետրւարի 2-ին «Արարատ»-ի Սկաուտական Կրտսեր հատւածի թիւ 2 խումբը այցելեց "Տիկնիկների պատրաստման արւեստանոց ( کارگاه عروسک سازی)" և այնտեղ պատրաստեց Ռուսական ազգային տիկնիկ:
Երեխաների հետ նաև իրենց ոչ սկաուտ ընկերներն էին եկել ուրբաթ օրը իրենց սկաուտ ընկերների հետ անց կացնելու:

2018 թւականի Երէցների Միութեան Բուն Բարեկենդանի «Խրախճանք –երեկոյ»-ն տեղի ունեցաւ կիրակի փետրւարի 11- ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում :
Ժրաջան յանձնախմբի միջոցով զարդարւած էր սեղանները, պատրաստւել էր աւանդական հարիսան և փարինջով փլաւը:
Մեծ խանդավառութեամբ մեղրահամ ղափաման  երգ ու պարի ներքոյ մատուցւեց ներկաներին, կրպակում աչքի էր ընկնում աւանդական պասւայ ուտեստները :
Տարազներ կրող ներկաները նւէրներ ստացան:
Խրախճանքը տեւեց մինչ ուշ գիշեր , ներկաները բարձր տրամադրութեամբ ու գոհունակութեամբ թողեցին մարզաւանը:

 

 

Երեքշաբթի փետրւար 6-ի  2018թ. ժամը 8:30-ին  Մարզական միութեան վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ գնահատման  ընթրիք երեկոյ:

Սկզբում ողջոյնի խօսք արտայայտեց  վարչութեան ընկեր Անուշաւան Իսաղուլեանը ապա հրաւիրւեց արտայայտւելու Կազմակերպութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանը, նա իր խրախուսական  և խրատական խօսքերը ուղղեց  մարզիկ-ուհիներին :

Ապա արտայատւեց Մարզական միութեան նախագահ ընկեր  Հարմիկ Շահնազարեանը և վերջում արտայայտւեցին ընկերներ  Մէլիք Սարգսեանն ու Հենրիկ Տէր Ղուկասեանը:

Միջոցառմանը ներկայ էին նաև  բասկետբոլի յանձնախմբի անդամները որոնք ևս իրենց շնորհակալական խօսքերը յայտնեցին յանձնախմբի նախկին անդամներին  ,յաջողութիւն մաղթելով նորընտիրներին:

Մտերմիկ մթնոլորտում գնահատւեցին՝

 

Բասկետբոլի աղջիկների Երիտասարդական խումբը,որոնք  Թեհարանի միջակումբային խաղերին երկրորդ տեղն են  գրաւել:

Աղջիկների թիւ 1 խումբը ,որոնք Թեհրանի 3-րդ կարգի Միջակումբային խաղերին գրաւել են առաջին տեղը:

Տղաների բասկետբոլի խումբը Օմիդ լիգայի մրցումներում  յաջող հանդէս գալով անցել է եզրափակիչ փուլ:

 

Հարկ է նշել որ եզրափակիչ խաղերը տեղի են ունենալու՝  երեքշաբթի փետրւարի  20 , շաբաթ փետրւարի  24 և կիրակի փետրւարի 25 ին :

Համեստ հիւրընկալութեամբ ծրագիրը շարունակւեց մինչև ուշ գիշեր: