Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Կայացաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական գիշերայինը

 

 

Հինգշաբթի յունւարի 26-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական գիշերայինը, որը նպատակ ունէր միութեան Աստիճանաւորների մօտ զարգացնել ե՝ւ գիտելիքները ե՝ւ փոխյարաբերութիւնը:

Աշխատանքը  մեկնարկեց բացման արարողութեամբ, այնուհետեւ սկաուտները բաժանւեցին 4 խմբակների, որոնք էին՝ Արշակունեաց, Կիլիկիա, Արտաշէսեան եւ Ռուբինեանը:

Խմբակների բաժանւած սկաուտները, օրը շարունակեցին ռենջերային խաղով, որը ժամանցային լինելուց բացի սովորեցնում էր ռենջերային գործողութիւններ եւ ինքնապաշտպանութեան հմտութիւններ:

Միւս աշխատանքը ՝ Խ. Արին Մկրտչեանի դասախօսութիւնն էր:  

Սկաուտապետը  փոխանցեց խմբային աշխատանքների կարեւորութեան հիմնակէտերը, եւ նրա զարգացման ուղիները: Վերջում մասնակիցները սկաուտապետին ուղեցին իրենց յուզող հարցերը, որոնց լրացուցիչ պատասխաններ տւեց դասատուն:

Սկաուտական գիշերային աշխատանքների թւում էր, նաեւ հետախուզականը, որտեղ սկաուտները Արարատի ողջ տարածքում  նախօրօք տեղադրւած նամակները փնտրեցին դառնալով իրական հետախոյզներ: Նրանք պատասխանելով նամակներում տրւած հարցումներին զարգացրին իրենց սկաուտական երկրորդ կարգի գիտելիքները:

Հետախուզականում սկաուտներին սպասւում էր հետաքրքիր նւէրներ՝ պատասխանելով հարցերին, նրանք ստանում էին սննդամթերք  եւ սննդի պատրաստման պարագաներ: Վերջում, իւրաքանչիւր խմբակ պատրաստեց ընթրիք, որի ժամանակ ջերմ խարոյկի բոցավառւած կրակի շուրջ հաւաքւելով երգեցին մինչեւ ուշ գիշեր:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ բասկետբոլի Ա լիգայի Օմիդ խմբերի մրցաշարում ,այսօր ժամը 16֊ին մարզաւանում, մրցման արդիւնքը եղաւ "Արարատ" 69-47 "Մողաւէմաթ Մինաբ"
Շնորհաւորում ենք Արարատի բասկետբոլիստներին:#Մարզական


Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեհրանի օրիորդաց երրորդ կարգի բասկետբոլի մրցաշարում «Արարատ»ը կանգնեց առաջին պատւանդանին ,երկրորդ տեղում կանգնեց «Դանեշգահ Ալ Զահրա» խումբը ,երրորդ տեղում «Սամա»խումբը իսկ չորրորդ տեղը գրաւեց «Շարբաթ Օղլի»խումբը:
Եզրափակիչ խաղի արդիւնք՝ «Արարատ» 52-48 «Դանեշգահ Ալ Զահրա»:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ 12 յունւարի 2018 թ.-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահի հարազատ միջավայրում տեղի ունեցաւ արդէն աւանդոյթ դարձած՝ «Քուքու-փլաւ»-ի ընթրիք երեկոն, որին մասնակցում էին միութեան անդամներն ու իրենց հիւրերը: