Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 20 Հոկտեմբեր 2014 21:10

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

33-րդ նստաշրջան
1995 յունւար - 1996 նոյեմբեր

 

* Հ.Մ.Ա.Կ.-ի 16-րդ Պատգամաւորական ժողովի որոշման համաձայն՝ կազմակերպութեան 50-ամեակի առիթով, կազմակերպութիւնից հեռացած եւ արտաքսւած նախկին անդամներին, դիմում ներկայացնելու դէպքում, առիթ է տրւում վերադառնալ կազմակերպութեան շարքերը, իսկ հիմնադիր ընկերներին տրւում է պատւոյ անդամի կոչում:
* Կենտրոնական վարչութիւնը հանդիպումներ եւ բանակցութիւններ է ունեցել «Ասթանէ Ղոդսէ Ռազաւի» հաստատութեան հետ, նոյն հաստատութեան կողմից յարուցւած հարցի կապակցութեամբ, ըստ որի, Էւին քաղաքամասի հողատարածքները, որի մէջ է մտնում նաեւ մարզաւանը, կտակւած են «Ասթանէ Ղոդսէ Ռազաւի»-ին եւ պատկանում է սոյն հիմնարկին:
* 1995 թւականի հոկտեմբերին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի անդրանիկ արտահերթ ժողովը՝ կառոյցային փոփոխութիւնների օրակարգով, որի արդիւնքում Արւեստից, Մարզական եւ Երէցների միութիւնների կողքին կեանքի կոչւեցին միաւորներ, որոնց անդամակցութիւնը չէր պայմանաւորւում կանոնագրութեան սահմանումով կազմակերպութեան անդամի պարտականութիւններով եւ իրաւասութիւններով եւ դրւում էր կիսաարհեստավարժ հիմքերի վրայ:
141020d01a* 1995 թւականի փետրւարին, պաշտօնական այցով Իրան էր ժամանել Հայաստանի նախկին վարչապետ՝ Վազգէն Մանուկեանը, որը բանախօսութեամբ հանդէս եկաւ «Արարատ»-ի «Կոմիտաս» սրահում:
* 1996 թւականի յունւարին, Հայաստանի Ֆիլարմոնիկ նւագախումբը ղեկավարութեամբ՝ Լորիս Ճգնաւորեանի՝ ելոյթ ունեցաւ մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, որտեղ ներկայ էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը եւ իրեն ընկերակցող շքախումբը:
* Ըստ արտահերթ Պատգամաւորական ժողովի՝ 1996 թ.-ին որոշում է կայացել կանոնագրութեան մի շարք փոփոխութիւններ, որտեղ աւելացւել է «Միաւոր» կոչւող բաժինը: Սոյն բաժինը գործադրւել է Մարզական եւ Արւեստից միութիւններում:
* Արւեստից միութեան երաժշտական բաժանմունքում աշխատանք է տարւել «Սեւան» երգչախումբը վերակազմելու, սակայն կատարւած աշխատանքները արդիւնք չի տւել:
* Այս շրջանում Հայաստանից ժամանած բազմաթիւ արւեստագէտներ եւ խմբեր ելոյթ են ունեցել «Արարատ»-ի բեմում, որոնցից կարելի է յիշել.
Երկու գիշեր՝ մանկական պարախմբի ելոյթներ, վեց գիշեր՝ Հայաստանի «Էջմիածին» դրամատիկական թատերախումբ, 13 գիշեր՝ Հայաստանի ժողովրդական գործիքների նւագախումբը ղեկավարութեամբ՝ Հանրի Մանգասարեանի, երկու գիշեր՝ «Հայաստանի աստղիկներ» մանկական գեղարւեստական խումբ, ինն գիշեր՝ Ռուբէն Հախվերդեանի ելոյթները մարզաւանում, երկու գիշեր մեներգիչ՝ Մկրտիչ Մկրտչեանի ելոյթը, ինն գիշեր «Կոմիտաս» եւ երկու գիշեր մարզաւանում՝ «Սայեաթ Նովա» աշուղական եւ ժողովրդական երգի համոյթ ղեկավարութեամբ՝ Թովմաս Պօղոսեանի: «Սեբաստիա» մանկական երգի ու պարի համոյթի ելոյթ մարզաւանում:

141020d01b

* Իսկ տեղական ուժերով գործադրւած ծրագրերից են.
13 գիշեր «Մանկական փառատօն», «Արփա» եւ «Ծիծեռնակ» երգչախմբերի ելոյթները՝ ղեկավարութեամբ Ռազմիկ Օհանեանի, Թաւրիզի մասնաճիւղի «Երազ» համոյթի ելոյթները՝ «Կոմիտաս» սրահում, մեներգիչ՝ Ադրինէ Խաչիկեանի ելոյթը, չորս գիշեր դասական եւ էստրադային երաժշտութեան ելոյթներ՝ համայնքիս երգիչների մասնակցութեամբ: 12 գիշեր «Արարատ» էստրադային նորակազմ երգչախմբի ելոյթ՝ ղեկավար Հանրի Մանգասարեան:
«Ինչ որ ցանես այն կը յնձես» բեմադրութիւն, բեմադիր՝ Քառլօ Իսկանդարեան:
15 գիշեր բեմադրւել է «Ինչ որ ցանես այն կը յնձես» բեմադրիչ՝ Քառլօ Իսկանդարեան, 10 գիշեր մանկական բեմադրութիւններ «Հայելի» ու «Որոշեցի ես դառնալ հայրիկի ու մայրիկի սիրելին» բեմադրիչ՝ Ռուբիկ Մ. Պետրոսեանի, 13 գիշեր «Գնա մեռի արի սիրեմ» կատակերգութիւնը՝ բեմադրիչ Հայաստանից հրաւիրւած Գրիգոր Ամեան:
* Մարզական միութեան անդամներ՝ Քլարա Ալւանդեանը հրաւիրւել է մասնակցելու Թեհրանի երիտասարդական բասկետբոլի, իսկ Արմոնդ Բլբուլեանը Իրանի երիտասարդական պինգ-պոնգի հաւաքականներին:
* Կազմակերպւել է ճամբորդութիւն դէպի Հայաստան, տղայոց բասկետբոլի երիտասարդական խմբի 24 մարզիկների մասնակցութեամբ:
* Թաւրիզի մասնաճիւղի Մարզական բաժանմունքը, երկու շրջաններում կազմակերպել է «Նայիրեան գաւաթ» մրցութիւնները:
Մասնաճիւղը հիւրընկալել է Հ.Մ.Ա.Կ.-ի հրաւէրով Իրան այցելած Հայաստանի «Սայեաթ Նովա» աշուղական երգչախմբին եւ «Չհարմահալ» միութեան հրաւէրով Իրան այցելած Հայաստանի «Անի» համոյթին, որոնք ելոյթներ են ունեցել նաեւ Թաւրիզում:
-Անդամների թւի նւազման հետեւանքով, այս շրջանում դադարել է Մաշհադի մասնաճիւղի գործունէութիւնը: