Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 13 Նոյեմբեր 2014 11:25
Rate this item
(0 votes)

«Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը բեմադրեցին մանկական հեքիաթային «Կարմիր Գլխարկ» ներկայացումը

«Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը հիմնադրւել են 1988 թ.-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան մանուկների և պատանիների մասնակցութեամբ և ի սկզբանէ ղեկավարւել է սիրւած բեմադրիչ՝ Ռուբեն Մկրտիչ Պէտրոսեանի միջոցով: Եւ այսօր երբ անցել է 25 երկար տարիներ «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի ստեղծման թւականից, մի քանի տասնեակ բեմադրութիւնների շնորհիւ կարողացել է այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ձեռք բերել բազմաթիւ յաջողութիւններ և ուսուցանել ու ծանօթացնել հայկական մշակոյթն ու թատերական արւեստը համայնքիս պատանիներին ու երիտասարդ սերնդին: Այս տարի թատերախմբերի 25-ամեայ յոբելենականը համընկնում է Կազմակերպութեան 70-ամեակին:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ երէկ Նոյ.-ի 12-ին երեկոյեան ժամը 19:30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղի-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ սոյն թատերախմբերի ներկայացումը անւանի բանաստեղծ Յ.Թումանեանի միջոցով թարգմանւած ժողովրդական «Կարմիր Գլխարկ» հեքիաթը:

Ծրագրին ներկայ էին մեծ թւով մանուկներ և պատանիներ ինչուչէ նաև «Ակունք» կենտրոնի սաները:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Շանթ» երիտասարդական թատերախմբի անդամ Էրւին Գալստեանը: Նա Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան անունից խորին շնորհակալութիւն յայտնեց յարգելի ընկ. Ռուբէն Մ. Պետրոսեանին, որ այս տարիների ընթացքում շարունակ անշահախնդիր և անձուրաց ղեկավարում է «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը և ծնողներին ու բոլոր նրանց ովքեր ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում սոյն խմբերը կանգուն պահելու համար:

Այնուհետև օրւայ հաղորդավարներից Ալենուշ Իսաղոլեանը կարևորեց հեքիաթների դերը մանուկների ու պատանիների հոգեկան աշխարհի զարգացման մէջ և իր խօսքը ուղղելով ծնողներին խնդրեց, որ իրենց քաջալերանքով պատճառ դառնան երեխաները, ծանօթանան մեր հայ մշակոյթին ու գրականութեանը, ինչը կը նպաստի մեր ազգութեան և ինքնութեան պահպանմանը:

Աւանդական «Կարմիր գլխարկ» թատերգութիւնը բաղկացած էր չորս բաժնից: Համապատասխան տեսարանի ներկայացման համար բեմում տեղադրւում էր գեղեցիկ ու գունաւոր մանկական երանգներով  պատկերներ, ինչը բարձր խանդավառութիւն էր առաջացնում ներկայ կրտսեր հանդիսատեսի մօտ:

Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում օրւայ հաղորդավարներ Յովիկ և Ալենուշ Իսաղոլեանները բեմ դուրս գալով յորդորանքներով ու խրատներով գունաւորում էին բեմը:

Ծրագրի աւարտին հանդիսատեսի բուռն ծափողջոյնների ներկքոյ գնահատւեցին դերասանները, Բեմադրիչ՝ Ռուբէն Մ. Պետրոսեանը, «Շանթ» երիտասարդական թատերախմբի անդամները, բեմի ձևաւորման բեմայարդարման և դիմայարդարման աշխատակազմը:

Մանուկները խանդավառութեամբ և ծնողները բարձր գոհունակութեամբ թողեցին սրահը:

«Կարմիր Գլխարկ» թատերական ներկայացումը բեմադրւելու է նաև Նոյեմբերի 13-ին և 14-ին: 

Դերերում էին՝

Լուսինէ Յովհաննիսեանը՝ Տատիկ

Արւին Բոնեադեան՝ Գայլ

Սելին Ղևոնդեան՝ Կարմիր գլխարկ

Նազելի Շիրւանեան՝ Մայր

Էդւին Սէթխանեան՝ Միքի

Հայբերդ Շիրւանեան՝ Անդրէ

Թենի Աւագեան՝ Հարևանուհի

Քևին Օրդուբէգեան՝ Ալէքս

Ալեքսանդր Աւանէսեան և Քրիստ Փիրջանեան՝ Միշել

Սէրլի Ղևոնդեան՝ Լիլիաննա

Էդւին Մարտիրոսեան՝ Հիւր

Արմէն Իսաղոլեան և Վարուժան Ֆարհադեան՝ Որսորդներ

Հ.Մ.«Արարատ»Կ.