Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 17 Նոյեմբեր 2014 14:19

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(1 Vote)

36-րդ նստաշրջան

2001 թ. փետրւարի - 2003 թ. յունւարի

 

* Այս շրջանում, մարզաւան այցելած բազմաթիւ կարեւոր հիւրերի շարքում, ամենակարեւորը մնում է Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Ռոբերտ Քոչարեանի եւ ընկերակցող բարձրաստիճան պատւիրակութեան, Իրան կատարած պետական պաշտօնական այցելութեան ընթացքում, ժողովրդական հանդիպումն է «Սասունցի Դաւիթ» սրահում: Հարկ է նշել, որ պատւարժան հիւրի հանդիսաւոր դիմաւորումը կազմակերպւել էր Կենտր. վարչութեան կողմից կեանքի կոչւած յատուկ յանձնախմբի միջոցով:
* Մարզաւանում կատարւել են մի շարք նոր կառուցումներ՝ «Վ. Ղարաբէգեան» սրահի մուտքն իր յարակից գրասենեակներով, գեղարւեստական սրահ՝ իր պատշգամբով 120 հանդիսատեսի տարողութեամբ, բեմով, պահեստով եւ հանդերձարանով, մարզաւանի արեւմտեան մուտքի նոր ձեւաւորում, գրասենեակներ՝ ստորին յարկում, բուֆէ՝ առաջին յարկում: Հարկ է նշել, որ այս շինարարական աշխատանքները իրականացաւ մի շարք բարերարների նւիրատւութիւնների շնորհիւ:

141117d01a

* Հանրային կապի յանձնախմբի միջոցով պատրաստւել է տեսաերիզ, նիւթ ունենալով Իրանի Համահայկական խաղերի պատմականը , որը ուղարկւել է Հայաստան եւ 2002 թւականին հեռարձակւել է Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան արբանեակային հեռարձակմամբ:
* Հայաստանի պարի պետական «Բարեկամութիւն» համոյթի հետ պայմանաւորւածութեան արդիւնքում, 2002 թ.-ի յուլիսից, «Արարատ» պարի դպրոցի գեղարւեստական ղեկավար նշանակւեց Հայաստանի վաստակաւոր արտիստուհի՝ Կարինէ Ղազարեանը:
* «Սասունիկ» մանկական երգչախմբի 20-ամեակի առիթով նոյն երգչախմբի ելոյթին, Թեհրան հրաւիրւեց երգահան՝ Արեգ Լուսինեանը:
* Ներքին ուժերով բեմադրւել է՝ «Գառնուկ», «Ժամադրութիւն» եւ «Նախշուն զոքանչներ» թատերգութիւնները (բեմադիր՝ Ռուբիկ Մ. Պետրոսեան), «Ես, հարսնացուս եւ...» (Հայաստանից հրաւիրւած բեմադիր՝ Գրիգոր Ամեան), «Աստծոյ 12 օրը» (բեմադիր՝ Կիտուշ Արզուեան):

141117d01b

* Այս շրջանում Արւեստից միութեան հրաւէրով բազմաթիւ խմբեր են ելոյթ ունեցել «Արարատ»-ում, որոնցից յիշենք՝ «Ղարաբաղի էստրադային» համոյթը, «Հայաստանի լարային վիրտուոզներ» նւագախումբը՝ Լորիս Ճգնաւորեանի ղեկավարութեամբ, Շուշան Պետրոսեանի մենահամերգները մարզաւանում, որը նաեւ կրկնւեց Ջուղայում, Աննա Մայիլեանի մենահամերգները «Կոմիտաս» սրահում եւ Ս. Սարգիս եկեղեցում, որը կրկնւեց նաեւ Թաւրիզում, Յասմիկ Հացագործեանի մենահամերգը, Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանների համերգը, «Ծիծաղի երեկոյ»՝ Լալա Մնացականեանի եւ Յարութիւն Մովսիսեանի միջոցով, որը կրկնւեց Նոր Ջուղայում, Թաւրիզում եւ Շիրազում, Լալա Մնացականեանի ասմունքի երեկոն, Հայաստանի Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային, Մնջախաղի Պետական եւ Հրաչեայ Ղափլանեանի անւան Դրամատիկական թատրոնների ներկայացումները (վերջնիս ընկերակցում էր անւանի թատերագիր՝ Պերճ Զէյթունցեանը), Արթուր եւ Հրաչուհի Ութմազեանների ասմունքի երեկոն եւ Հայաստանի Հանրապետութեան «Բարեկամութիւն» պարի պետական համոյթի ելոյթները մարզաւանում՝ Նորայր Մեհրաբեանի ղեկավարութեամբ:

141117d01c

* Կազմակերպւել են դասախօսութիւններ՝ որոնցից աչքառու են երկուսը՝ 2001 թւականին դոկտ. պրոֆ. Դաւիթ Գասպարեանի «Ստալինեան հալածանքները եւ հայ գրողների ճակատագիրը» եւ 2002 թւականին թատերագիր՝ Պերճ Զէյթունցեանի «Արդի Հայաստանը եւ նրա մշակոյթը»:
* Կազմակերպւել է «Արւեստի մասնագիտական եւ հաճոյական ամառային դասընթացներ»՝ 5-ից 16 տարեկանների համար: Այս աշխատանքը ունեցել է 10 բնագաւառներ՝ ներդաշնակ զարգացում (նկարչութիւն-երաժշտութիւն), գեղեցիկ խօսելու արւեստը, ժուռնալիստիկայ (Հայաստանից հրաւիրւած ուսուցիչների միջոցով), թատրոն, երգ, կաւագործութիւն, լուսանկարչութիւն, նկարչութիւն, եփ ու թուխ եւ լող (տեղացի ուսուցիչների միջոցով):
141117d01d* 2001-2002 թւականներին, Հայաստանից հրաւիրւել են շախմատի վարպետներ, որոնց աշխատանքի արդիւնքում նոյն թւականներին Իրանի բարձրագոյն լիգայում «Արարատ»-ի շախմատի խումբը զբաղեցրել է 3-րդ տեղը. երկրի բարձրագոյն լիգայի լաւագոյն մարզիկ է հանդիսացել՝ Համլետ Թումանեանը, իսկ Գեղամ Մովսիսեանը մաս կազմելով Իրանի բարձրագոյն լիգային 2001-ի մրցութիւններում երկրորդ է հանդիսացել եւ Իրանի հաւաքականի կազմում մասնակցել՝ Ասիայի շախմատի մրցութիւններին:
* Բասկետբոլում Դաւիթ Մոմջեանը հանդիսացել է Իրանի Պատանեկան եւ երիտասարդական, Քաջունի Արզումանեանն ու Րաֆֆի Զարիֆեանը Իրանի պատանեկան հաւաքականի, իսկ Արինէ Սարգսեանը, Մոնիկա Մուղերեանը եւ Նարինէ Արտաշէսեանը Իրանի աղջիկների երիտասարդական հաւաքականի ընտրեալներ:
* Երկար տարիներից յետոյ «Արարատ»-ի թեթեւատլետիկայի տղայոց խումբը յաջողել է մասնակցել երկրի ակումբային երիտասարդական լիգայի մրցութիւններին, իսկ Էդւարդ Մանգասարեանը, ընտրւել է Իրանի թեթեւ ատլետիկայի հաւաքականի մէջ եւ մասնակցելով Քուվէյթում կայացած Ասիայի արեւմտեան երկրների մրցութիւններին, չորրորդ է հանդիսացել: Հայդուկ Շարաբոնան՝ Թեհրանի պատանեկան առաջնութեան մրցութիւններում երրորդ, Առնէ Ղուկասեանը՝ Իրանի բարձրագոյն երիտասարդական մրցութիւններում 3-րդ, իսկ Մելանի Արթունը՝ Թեհրանի առաջնութեան մրցութիւններում 60 մ. վազքում առաջին եւ 200 մ. վազքում երկրորդ է հանդիսացել:
141117d01e* Թենիսի բաժնում նաեւ երկրի մասշտաբում փայլուն յաջողութիւններ են ունեցել Թալին Աբրահամեանը, Անի Նազարեանը, Թալին Մեհրաբեանը, Նորւիկ Մուսախանեանը, Արմին Զոհրաբեանը եւ Էջմին Միհրանեանը:
* Բռնցքամարտիկ Արբի Յովսէփեանը 2002 թւականին, մասնակցել է Թեհրանի երիտասարդական հաւաքականին:
* 2001 թւականի նոյեմբերին, կազմակերպւել է բռնցքամարտի մրցութիւններ՝ նւիրւած բռնցքամարտիկ՝ Աղանուր Յարութիւնեանի (Բէյբի) յիշատակին:
* Կազմակերպւել է ուժեղագոյնների մրցութիւն՝ մարզաւանում:
* 2001 թւականին, լրացաւ Սկաուտական միութեան 50-ամեակը, որը խանդավառութեամբ նշւեց միութեան անդամների միջոցով: Ըստ 19-րդ Պատգամաւորական ժողովի որոշման՝ միութիւնը վերանւանւեց Սկաուտական միութիւն: Միութեան աստիճանաւորներից 21 հոգի մասնակցել են Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 7-րդ ընդհանուր բանակումին, որը տեղի ունեցաւ 2002 թւականին՝ Հայաստանում:
* 18 տարի դադարից յետոյ, Սկաուտական միութեան օժանդակութեամբ յաջողւեց իրականացնել 19-րդ Պատգ. ժողովի որոշումը՝ Թաւրիզում վերակազմւեց Սկաուտական բաժանմունք:
* Մասնաճիւղի ամենամեծ մտահոգութիւնը կենտրոնատեղիին կից փողոցի լայնացման հարցն է եղել, որի հետեւանքով վտանգւել է շէնքը:
* Գնւել է Գեարդաբադ մասնաճիւղի կենտրոնատեղիին կից այգին եւ իրականացւել են մի շարք նորոգութիւններ:

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=1054:70-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD&Itemid=671&lang=hy#sigProGalleria75dacc3c32