Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 24 Նոյեմբեր 2014 14:47

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

37-րդ նստաշրջան

2003 թ. յունւար - 2005 թ. յունւար


* Հետեւելով Պատգամաւորական ժողովների որոշումներին եւ մարզաւանում նոր յարմարութիւններ ստեղծելուց յետոյ, 2003 թ.-ի հոկտեմբերին Արւեստից միութեան գրասենեակը, որը մինչ այդ գտնւում էր Նոբահարի կենտրոնատեղիում փոխադրւեց մարզաւան, սակայն խմբերի փորձերի փոխադրումը դժւարութիւնների հանդիպեց: «Շանթ» ու «Շանթիկ» թատերախմբերը չհամաձայնւեցին իրենց փորձերը տեղափոխել ու շարունակեցին մնալ Նոբահարի կենտրոնատեղիում, իսկ «Արփա» եւ «Սասունիկ» երգչախմբերը եւ նկարչութեան ու կաւագործութեան դասարանները, որոնք շատ քիչ մասնակիցների պատճառով արդէն յաճախ տեղի չէին ունենում, քայքայւեցին:
* 2003 թ.-ի դեկտեմբերից՝ մարզաւանում, իր աշխատանքը սկսեց «Արարատ» մանկական երգչախումբը՝ Գիտա եւ Մարիամ Եասերի քոյրերի ղեկավարութեամբ, իսկ 2004 թ.-ից՝ «Արարատ» երէցների երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հայաստանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայից վկայւած՝ Արաքսիա Խաչատրեանի:

141124d01a

* 2004 թ.-ին կեանքի կոչւեց երիտասարդներից կազմւած «Մեր անկիւնը» գրական խմբակը, որը անմիջապէս սիրւեց գրականասէր հանդիսատեսի կողմից: Խումբը ապրիլին ձեռնարկեց գրական երեկոյ նւիրւած՝ Դանիէլ Վարուժանի ծննդեան 120-ամեակին եւ հոկտեմբերին գրական երեկոյ նւիրւած՝ Վահան Տէրեանին:
* Ներքին ուժերով կազմակերպւած ձեռնարկներից յիշատակելի են՝ պարի դպրոցի սաների տարեկան ելոյթները, որոնք Հայաստանի վաստակաւոր արտիստուհի՝ Կարինէ Ղազարեանի ղեկավարութեամբ որակական մեծ թռիչք արձանագրեցին, Թաւրիզի մասնաճիւղի «Երազ» համոյթի համերգը՝ «Կոմիտաս» սրահում, յուշերեկոյ՝ նւիրւած անւանի դաշնակահար, երաժշտագէտ եւ կոմպոզիտոր՝ Էմմանուէլ Մելիք Ասլանեանին, Մուշեղ Իշխանի «Ցուցափեղկին աղջիկը» բեմադրութիւնը՝ Կիտուշ Արզուեանի, Ջոն Պրիսլիի «Դուք սա երբեք չէք մոռանայ»-ն՝ Գաբրիէլ Թիքիդջեանի եւ «Շանթ» ու «Շանթիկ» թատերախմբերի միջոցով «Կեանքը պատերազմ է, մահը վայրկեան»՝ Ռ. Մ. Պետրոսեանի բեմադրութեամբ: Նորակազմ «փորձնական թատրոնը», նորակառոյց «Շահբազեան» սրահում, ներկայացրեց իր առաջին ներկայացումը՝ Ժիրայր Աւետիսեանի «Մի անգամ գիշերը» եւ Գարեգին Բեսի «Աշխարհը ինձնով է սկսւում»: Կազմակերպւեցին նաեւ ցուցահանդէսներ, որոնցից յիշենք Արմոնդ Այւազեանի գրաֆիկական աշխատանքները՝ «Շահբազեան» սրահում:
141124d01b* 2004 թ.-ի հոկտեմբերին առաջին անգամ կազմակերպւեց «Պարի փառատօն», որին մասնակցում էին Թեհրանի բոլոր պարախմբերը եւ Հայաստանի պարարւեստի գործիչների միութեան նախագահ, լեգենդար՝ Վանուշ Խանամիրեանը իր պարախմբով:
* 2003-ին կազմակերպւեց բարի երթի եւ մեծարանքի երեկոյ կազմակերպութեան փորձառու անդամ, դերուսոյց եւ բեմադրիչ՝ Կիտուշ Արզուեանի պատւին, նրա Հայաստան ներգաղթելու կապակցութեամբ:
* Շրջանի ընթացքում, տեղի են ունեցել զրոյց-հանդիպումներ՝ նկարիչներ՝ Սիրաք Մելքոնեանի եւ Սերոժ Բարսեղեանի, Հայաստանի Թատերական գործիչ՝ Երւանդ Ղազանչեանի, Հայաստանի Գրողների միութեան նախագահ՝ Լեւոն Անանեանի, արւեստաբան Հենրիկ Իգիթեանի եւ արձակագիրներ՝ Ռուբէն Յովսէփեանի ու Աղասի Այւազեանի հետ:
* Կազմակերպութեան հրաւէրով, «Կոմիտաս» սրահում ելոյթ են ունեցել Հայաստանի՝ «Միհր» ժողովրդական համոյթը, «Լարային վիրտուոզներ»-ը ղեկավարութեամբ՝ Լորիս Ճգնաւորեանի, երգիչներ՝ Արմէն Մովսիսեանն ու Լիլիթ Պիպոյեանը. իսկ Թաթա Սիմոնեանի մենահամերգը եւ Անդրէի ու Յասմիկ Կարապետեանի միասնական համերգը տեղի ունեցան մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:
* Կոմիտաս սրահում տեղի ունեցաւ ձեռնարկ նւիրւած Սերգէյ Փարաջանովի ծննդեան 80-ամեակին, ուր բանախօսեց Հայաստանի ազգային ֆիլմարւեստի փոխտնօրէն՝ Գարեգին Զաքոյեանը եւ կինո քննադատ Բեհզադ Ռահիմեանը: Ցուցադրւեցին Փարաջանովի կարճամետրաժ ֆիլմերից:
141124d01c* Երեք օրերի ընթացքում՝ տարբեր ծրագրերով նշւեց Մշակոյթի օրը եւ յանձնւեցին 60-ամեակի յուշանւէրներ՝ Արւեստից միութեան մէջ վերջին 20 տարում նշանակալի դեր ունեցած անհատների:
* 2004 թ.-ի յուլիսին կազմւեց տղայոց թիւ 1 բասկետբոլի արհեստավարժ խումբը, որը Հայաստանի 3-րդ Համաշխարհային Համահայկական խաղերին գրաւեց երկրորդ տեղը: Նոյն խաղերին, Հ.Մ.Ա.Կ.-ը մաս կազմեց 110 մարզիկ-մարզուհիներով եւ 30 մարզիչներով, որը կազմում էր Թեհրանի պատւիրակութեան 80 տոկոսը: Թեհրանը գրաւեց 4-րդ տեղը եւ ստացաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահի յատուկ գաւաթը: Այս խաղերին մասնակցում էր նաեւ Թաւրիզի մասնաճիւղը՝ թեթեւ ատլետ եւ պինգ-պոնգ մարզաձեւերում: Նշելի է, որ Համահայկական խաղերի կենտրոնական կոմիտէին, որպէս Իրանի ներկայացուցիչ մաս է կազմել Հ.Մ.Ա.Կ.-ի տարիների անդամ՝ Ալֆրէդ Հաւանը:
* Օրիորդաց բասկետբոլի խումբը առաջին կարգի լիգայի մրցութիւններում շահեց առաջնութեան տիտղոսը:
* Շախմատի խմբակը մասնակցելով Իրանի բարձրագոյն լիգայի տղամարդկանց մրցութիւններում, 3-րդ տեղն է գրաւել, իսկ խմբի մարզիչ՝ Համլետ Թումանեանը ճանաչւել է, որպէս միջազգային շախմատի վարպետ եւ արժանացել է «Միջազգային վարպետ» տիտղոսին:
* Թեթեւ ատլետի տղայոց խմբից՝ Էդւարդ Մանգասարեանը, Ասիայի մրցութիւնների ընտրական շրջանի եզրափակիչ փուլում 400 մ. վազքում երկրորդ, իսկ 4x400մ.-ում առաջին է հանդիսացել: Թայլանդում կայացած մրցութիւններում գրաւել է երրորդ եւ Ղազախստանի մրցութիւններում չորրորդ տեղը: Մելան Արթունը Իրանի հաւաքականի կազմում մասնակցել է Ասիայի առաջնութեան մրցութիւններին: Տղայոց բասկետբոլի թիւ 1 խմբի մարզիկ՝ Դաւիթ Մոմջեանը ընտրւեց Իրանի Բասկետբոլի աշակերտական հաւաքականում:

141124d01d

* Պինգ-պոնգի տղայոց եւ աղջկանց խմբերը մասնակցեցին Արցախում տեղի ունեցած մրցութիւններին, ուր տղաները 3-րդ հանդիսացան:
* Իրանի 37-րդ Համահայկական խաղերին, որը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 60-ամեակին, մասնակցում էին Հ.Մ.Ը.Մ.-ի՝ Իրաքի եւ Ֆրանսիայի մասնաճիւղերը, խմբեր՝ Հայաստանից, Արցախից ու Վրաստանից (Թբիլիսի ու Ջաւախք): Յիշատակելի է, որ յիշեալ խաղերի ջահը վառւեց Արագածի գագաթում եւ այնտեղից փոխադրւեց Թեհրան:
* 2004 թ.-ին «Արարատի հետ մինչեւ Արարատ» նշանաբանով, մեծ շուքով տօնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրութեան եւ գործունէութեան 60-ամեակը: Տարւայ ընթացքում տեղի ունեցան բազմաթիւ ձեռնարկներ: Կարեւոր ձեռնարկներից կարելի է մատնանշել՝ 60-ամեակի գրքի հրատարակման որոշումը, որի աշխատանքները սկսւեց, սակայն մինչեւ շրջանի վերջը չաւարտւեց:
141124d01eՅուլիսի 4-ին տեղի ունեցաւ տարեդարձի բուն տօնակատարութիւնը՝ մարզաւանի ֆուտբոլի դաշտի շրջափակում, որին մասնակցեցին աւելի քան 2000 հոգի: Տեղական հիւրերից բացի յատուկ հրաւէրով ներկայ էին Համազգայինի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը, արւեստաբան՝ Հենրիկ Իգիթեանը եւ արձակագիր՝ Աղասի Այւազեանը: Տօնակատարութիւնը, սակայն մասամբ խանգարւեց յորդառատ անձրեւի պատճառով:
Որպէս «Արարատից մինչեւ Արարատ» նշանաբանի մարմնաւորում, որոշւեց կազմել լեռնագնացական մի մեծ խումբ եւ մարզումներից յետոյ նւաճել Արարատ լեռան գագաթը, որը սակայն չիրականացաւ Թուրքիայի դեսպանատնից տեսգիր չստանալու հետեւանքով: Դրա փոխարէն 30 հոգանոց խումբը նւաճեց Արագած լեռան գագաթը: Յիշատակւելու արժանի է, որ այնուամենայնիւ լեռնագնացական խմբի անդամներից Սուրիկ Ստեփանեանը իր կնոջ՝ Քաթրինի եւ խմբի փորձավարի ընկերակցութեամբ, 2004-ի հոկտեմբերին նւաճեց Արարատի գագաթը եւ տեղադրեց 60-ամեակի խորհրդանիշ-նշանաբանը:
Գործադրւած ձեռնարկներից յիշենք՝ հանդիպում՝ իրանահայ վետերան եւ ախոյեան մարզիկների հետ, որին ներկայ էին՝ Մարմնակրթական կազմակերպութեան պետ. պրն. Մեհրալիզադէն, նրա օգնականները եւ պատասխանատու անձինք, «Ուրախ օր ու երեկոյ»-ն մարզաւանում, որին մասնակցեցին շուրջ 12000 հոգի, մանկա-պատանեկան նկարչութեան ցուցահանդէս-մրցոյթը, Սկաուտական միութեան համագաղութային բանակումը՝ Բիւրականում եւ տեղացի ու արտասահմանից հրաւիրւած զեկուցաբերների մասնակցութեամբ, եռօրեայ սեմինարը՝ մարզաւանում:
Յիշենք նաեւ, որ 60-ամեակը, տեղի «Արարատ»-ականների միջոցով նշւեց՝ Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Տորնտոյում: