Հրատարակութիւն

PDF
Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 12:21

Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի առիթով` ԳՆԱՀԱՏՒԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի առիթով

ԳՆԱՀԱՏՒԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

 

           Նոյեմբերի 26-ին, նախաձեռնութեամբ Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 70-ամեակի յոբելենական յանձնախմբի, Արարատ Մարզաւանի Շահբազեան սրահում, կազմակերպւել էր գնահատանքի երեկոյ՝ 2014 թւին Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում կայացած բնագիտական համահայկական երկրորդ օլիմպիադային գերազանց հանդիսացած Թեհրանի հայոց դպրոցների աշակերտների համար:

Հանդիսութեանը ուր ներկայ էին Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի ատենապետ Պրն. Նորայր Մեհրաբեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Համլետ Խալոյեանը, ներկայացուցիչներ՝ դպրոցների տեսչական կազմերից, ծնողներ, աշակերտներ և միութենականներ, ցուցադրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի պատմութիւնը ներկայացնող մի տեսաֆիլմ ու նաև Հայաստանի հեռուստատեսութեան անդրադարձը  Հայաստանի Գետաշէն դպրոցում «Արարատ»-ի միջոցներով և սկաուտների ֆիզիքական օժանդակութեամբ դպրոցի երկու դասարանների վերանորոգման աշխատանքների մասին: Կարինէ Ղարախանեանը 70-ամեակի յանձնախմբի կողմից ընթերցեց յանձնախմբի խօսքը ընդգծելով ՝  «...Մարզամշակութային միութիւնները եղել ու մնում են հայոց դպրոցների գործը շարունակողները, այդու Արարատ Կազմակերպութիւնն էլ  իր 70-ամեակի առիթով կազմակերպւած ծրագրերի շարանում, յարմար նկատեց որպէս խրախուսանք, գնահատել Հայոց դպրոցներում գերազանց հանդիսացած աշակերտներին»:

Այնուհետև Պարոնայք՝ Մեհրաբեանի և Խալոյեանի ձեռամբ, գնահատագրեր և նւէրներ  յանձնւեցին գերազանց հանդիսացած 16 աշակերտների, որից յետոյ շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Պրն Մեհրաբեանը:  Ապա եղան ինքնաբուխ ելոյթներ՝ ասմունքեց Շուշիի ասմունքի փառատօնին 3-րդ հանդիսացած՝ Լէօ Ծատրեանը իսկ շնորհակալական խօսքերով արտայայտւեցին՝ Հայաստան մեկնած աշակերտների պատասխանատու՝ Արիս Շահբազեանը, աշակերտներ՝ Մինելի Մանուկեանն ու Թալին Ռոստոմեանը:

Վերջում կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն, ուր տիրում էր ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրութիւն: