Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 30 Նոյեմբեր 2014 08:50
Rate this item
(0 votes)

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, անձրեւային ու թաց գետնի վրայ դժւարին պայմաններում ընթացող խաղին «Արարատ»-ի տղաներին յաջողւեց սեփական դաշտում կոտրել մրցակցի պաշտպանութեան օղակը եւ խաղի 80-րդ րոպէին կազմակերպւած հակագրոհով Մենուա Շահնազարեանին տեսնել գոլային վիճակում: Մենուան չփախցրեց ընկերների կատարած փոխանցումը՝ անսխալ իրացնելով գնդակը: Հաշիւը բացւելով՝ մրցակիցներին կարծես թէ կորցնելու ոչինչ չէր մնում այլեւս: «Փույա-Նէըմաթաբադ» թիմն անցնելով գրոհային խաղի՝ թուլացրեց նաեւ խաղի կենտրոնում մինչ այդմ պահպանած հաւասարակշռութիւնը, որով այլեւս անձրեւային եղանակը նոյնիսկ անկարող եղաւ նրանց օգնութեան հասնելու պաշտպանւելու պահին: Քիչ էր մնում արարատցիների կազմակերպած գրոհներով հաշիւը թրջել եւս երկու այլ գոլերով, սակայն դաշտի ու գնդակի թրջւածութիւնը, ինչպէս նաեւ՝ մրցավարի յաճախակ զարմացնող մօտեցումները գործեցին, որպէս՝ մրցակցի 12-րդ խաղացողներ, որով մեր տղաններին մնում էր պահպանելով խաղը՝ խուսափել ոչինչ չբերող վնասւածքներից:
«Արարատ»-ն իր այս խաղից վաստակած երեք միաւորով՝ շարունակում է կրնկակոխ հետապնդել առաջատար՝ «Հադաֆ» թիմին, որն ի դէպ, թւով մէկ յաւելեալ խաղ ունի անցկացրած եւ ընդամէնը մէկ միաւորի առաւելութեամբ է գլխաւորում աղիւսակը: