Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արարատ պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան 70-ամեակին

Rate this item
(0 votes)

Հ.ՄԱրարատ»Կ.-իԱրարատպարախմբիտարեկանելոյթընւիրւածԿազմակերպութեան 70-ամեակին

      Թւականիս նոյեմբերի 27-ի և 28-ի երեկոյեան ժամը 8-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում կայացաւ Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին: Սրահում ներկայ էին պաշտօնական հիւրե, Կենտրոնական վարչութեան ընկերներ և մեծ թւով ծնողներ:

Պարախումբը հիմնադրւել է 1982 թւին: Խումբը մինչ այսօր ունեցել է բազմաթիւ ղեկավարներ ու պատասխանատուներ որոնցից նաև մի քանիսը հրաւիրւել են Հայաստանից և բեմադրւել են մի քանի տասնեակ համերգներ ու ներկայացումներ: «Արարատ» պարախումբը ելոյթներով հանդես է եկել նաև Հայաստանում և Լիբանանում, որտեղ միշտ գնահատւել է որպէս արհեստավարժ պարախումբ: Այժմ պարախումբը կազմւած է անսամբլից և 4 դասարաններից և ղեկավարւում է աւագ ուսուցիչ ՝Անահիտ Աւէտեանի, փորձավարներ՝ Լինդա Սարգսեանի, Նատալի Մուրադեանի, Լինէտ Սարգսեանի  և օգնականներ Սիւնէ Շահվալադեանի և Նարինէ Բանդարեանի միջոցով:

«Կոմիտաս»-ի նախասրահում փակցւած էր երեք պաստառներ պարախմբի նախկին տարիների ելոյթներից նկարներ: Ելոյթը սկիզբ առաւ «Գարուն Երևան» պարով, ապա հաղորդավար՝ Գարունէ Բանդարին ընթերցեց բացման խօսքը և պարախումբը գեղեցիկ երաժշտութեան ներքոյ պարերը շարունակեց մէկը միւսի հետևից երկու բաժնից բաղկացած 25 պարերի բեմադրութեամբ:

Համերգին «Արարատ» պարախմբի անդամները բեմադրեցին ինչպէս հայկական ժողովրդական պարեր, այնպէս էլ արտասահմանեան բազմաթիւ պարեր:

Ուրբաթ Ելոյթի վերջում բեմ հրաւիրւեց Հ. Մ. «Արարատ»Կ. -ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը: Նա ողջունելով ներկաներին շնորհաւորեց և գնահատեց պարախմբի աւագ ուսուցչուհուն ուսուցիչներին, փորձավարներին ու պարուհիներին քրտնաջան աշխատանքի համար: «Տրամադրելով իրենց ազատ ժամը, աշխատանքը, թողնելով առօրեայն պարախմբի ողջ կազմը շտապում է հասնել «Արարատ» որպէսզի հաճախի փորձերին և կատարեն իրենց վստահւած պարտականութիւնը: Հագուստի և պարերի ճաշակով ընտրութիւնը, բեմի լուսային և սրահի նւազ դժւարութիւններից ելնելով, բոլորը կազմում է այն ինչ մենք այսօր տեսանք: Սա իսկապէս պրոֆեսիոնալ աշխատանք է»: Վերջում շնորհաւորեց ծնողներին, պարախմբի ողջ անդամներին ու աշխատակազմին և շնորհակալութիւն յայտնեց այն անձանց որը աշխատում են մեր համայնքի մատաղ սերնդի դաստիարակման գործում:

Նշելի որ սոյն պարախումբը բարեգործական նպատակով ելոյթ է ունենալու  դեկ. 4-ին և 5-ին «Կոմիտաս» սրահում:

Հ.Մ.«Արարատ»Կ.