Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2014 15:58
Rate this item
(0 votes)

 

 

 

 

Հնուց եկած խօսք է՝

 

«Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով տուն»

 

1964 թւականի դեկտեմբերի 14-ին հիմնադրւեց և ընտրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան առաջին վարչութիւնը:

 

Անցել են 50 տարիներ փոխւել են պայմանները, կառոյցը, եկել են վարչութիւնները աշխատել ու տեղը տւել միուսներին, սակայն չի փոխւել Երէցների միութեան նպատակը այն է՝ լինել ու մնալ Կազմակերպութեան սիւնը նւիրւել ազգապահպանման գործին և օժանդակել Կազմակերպութեանն ու համայնքին, յանուն նոր սերնդի ու նրա վերելքների: Երէցների միութիւնը հաւատացած է, որ դեռ երկար ճամբայ ունի կտրելու և նորանոր նւաճումներ ունի գրանցելու իր էջերում: Նա պիտի իր փորձառու ընկերներով ինչպէս միշտ, նեցուկ կանգնի՝ Կազմակերպութեան բոլոր միութիւններին, մարմիններին ու միութենականներին:

 

 

 

       Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 50-ամեակի առիթով միութեան նախաձենութեամբ 2014թ. երկուշաբթի դեկտ. 8-ի երեկոյեան ժամը 8-ին «Արարատ» Մարզաւանի «Վ. Ղարաբէգեան» հարազատ յարկի տակ տեղի ունեցաւ հանդիսութիւն:

 

Վարչութեան անդամները հիւրերի և միութենականների կրծքին 50-ամեակի խորհրդանիշ փակցնելով ուղեկցում էին դէպի նստատեղիներ:

 

Ծրացրի պաշտօնական բաժինը բացւած համարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկ. Ժանէտ Թարվերդեանը: Նա իր խօսքերում ասաց՝ «Սիրելիներ այսօր մեր հարազատ «Արարատ»-ի ջերմ յարկի տակ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման և գործունէութեանը 70-ամեակին զուգընթաց, տօնում ենք նաև մեր սիրելի միութեան 50-ամեակը: Հպարտ ենք որ մենք ևս թէպետ փոքրիկ մասնիկն ենք եղել այս 50-ամեայ հոլովոյթի, 50 պատկառելի տարիներ, որի իւրաքանչիւր տարին մի պատմութիւն է և իւրաքանչիւրս այդ պատմութեան կերտողը: Մենք սերունդներն ենք այն հիմնադիր անդմաների, որը ամեն կերպ փորձում ենք կանգուն պահել մեզ աւանդ հասած միութեան սիւները»:

 

Նա աւելացրեց՝ «Սիրելի ներկաներ թոյլ տւէք վերջում երախտագիտութեան խօսքս ուղղեմ նախ՝ Ձեզ, Ձեր տարած աշխատանքի, բոլորանւէր մասնակցութեանը, նւիրւածութեան և համագործակցութեան համար, որը արդարացնում էք միութենականի բարձր կոչումը, ապա շնորհաւորել բոլորիս՝ Երէցների միութեան 50-ամեակը և նաև միութեանս Արհեստից բաժանմունքի 30 տարւայ անխոնջ և տքնաջան աշխատանքներով կազմակերպւած և իմի բերած նորտարւայ և գարնանային ցուցահանդէս վաճառքի 30-ամեակը»:

 

Ծրագրի  գեղարւեստական բաժնում Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի թիւ 2 սաները կատարեցին «Ուրախ Պար»-ը:

 

Ընկերներ Հանրի և Շաքէ Յարութիւնեաններ զոյգը, կատարեցին Երգերի շարան Լուիզա Աւետիսեանի դաշնամուրային ընկերակցութեամբ:

 

Երգերն էին՝ Կիլիկիա, Կապոյտ Մանուշակ, Ալայլուղ, Dicitencello Vuie: Ապա «Մեր Փառք»-ը ասմունքվ հանդէս եկաւ Սևադա Յարութիւնեանը: Այնուհետև ցուցադրւեց Երէցների միութեան 50-ամեայ կեանքը պարունակող ֆիլմ, ընկերներ՝ Կարէն Մնացականեանի և Անահիտ Աբրահամեանի համադրութեամբ:  Ապա Կենտրոնական վարչութեան խօսքը փոխանցեց ընկ. Արա Գալստեանը:

 

«Յարգելի հիւրեր, սիրելի ընկերներ

 

2014 թւականը բարեբաստիկ յոբելեանների տարի է. տարբեր միջոցառումներով տօնում եւ նշում ենք Կազմակերպութեան փառապանծ 70-ամեակը, եւ այսօրª ի ուրախութիւն եւ հպարտութիւն բոլորի, տօնում ենք Կազմակերպութեան հզօր միութեան պատկառելի 50-ամեակը:

 

Ծառը ամուր է իր արմատով, 70-ամեայ մեր կաղնին, դալար է եւ ամուր իր փորձառու եւ վաստակաշատ երէցներով, որոնք իր փորձառութեամբ եւ նւիրումով մշտադալար են պահում մեր կաղնին:

 

Երէցների միութեան ընկերները, քաջ գիտակցելով իրենց առաքելութիւնը  ամենայն զոհաբերութեամբ եւ նւիրումով ի կատար են ածել բոլոր այն սպասելիքներն ու աշխատանքները, որոնք յաճախª առանցքային նշանակութիւն են ունեցել Կազմակերպութեան համար եւ բարոյական առումովª նւաճել են պատւաբեր այն պատւանդանը, որի արժանաւոր տիրակալն են համարւում:

 

Հաւատացած ենք, որ Կազմակերպութեան հերթական Կենտրոնական վարչութիւնների կազմերը, իրենց պատասխանատւութեան շրջանում, որեւէ աշխատանք նախաձեռնելիս, իրենց գօտեպնդւած են զգացել Երէցների միութեանը թիկունքում ունենալու համար:

 

Այդքան մեծ եւ հզօր է Երէցների միութեան աշխատանքի նշանակութիւնը եւ երէց ընկերների դերակատարութիւնը:

 

50-ամեայ Երէցների միութեան ընկերները, իրենց կեցւածքով եւ տարած աշխատանքով, օրինակ հանդիսանալով երիտասարդ ընկերներին, նրանց սովորեցնում են զոհաբերութիւն, նւիրում, հաւաքական կամքի դրսեւորում եւ հաւատամք դէպի նպատակ, որին հասնելու համար պիտի առաջնորդւել միութենական ոգով:

 

Ողջունում եւ շնորհաւորում ենք Կազմակերպութեան նւիրեալների միութեան գործունէութեան 50-ամեակը եւ ցանկանումª երկար տարիների աշխատանքի հեռանկար:

 

Վարձքներդ ի կատար սիրելի վաստակաշատ ընկերներ»:

 

 Գեղարւեստական բաժնի աւարտին երաժշտութեան ներքոյ վետերան և վարչական անցեալի ու ներկայի երէց ընկերների ձեռքով հատւեց օրւայ կարկանդակը: Ապա ընկերներն ու հիւրերը տեղաւորւեցին ընթրիքի սեղանների շուրջ և հայկական աւանդոյթի համաձայն թամադայի բարեխօսութիւններին ու քաջալերանքներին հետևելով մէկը միւսի հետևից ինքնակամ հնչեցին երգեր:

 

         Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր հերթին բարեմաղթանքներ ու շնորհաւորանքեր յայտնեց և բարձր գնահատեց Երէցների տարած աշխատանքն ու համագործակցութիւնը: Բոլորին մաղթեց քաջառողջութիւն և նորանոր վերելքներ:

 

Խրախճանքը համեստ հիւրընկալութեամբ շարունակւեց մինչև ուշ գիշեր: Երէցների կողքին էր սիրւած երգիչ՝ Էդւին Հայրապետեանը, որի աւանդոյթ դարձած «Ախ Արարատ» երգով շուրջ պար բռնեցին ներկաները: Ինչպէս միշտ տօնւեց դեկտ. Ամսւայ ծնունդները, հատւեց գեղեցիկ կարկանդակը և ընդանրական նկարով աւարտւեց ծրագիրը: Բոլորը մեծ գոհունակութեամբ ու քաղցր յուշերով տուն դարձան:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.