Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2013 06:22

Կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 45-րդ շրջանի Համահայկական խաղերի բացումը

Rate this item
(4 votes)

 

     Բազմաթիւ Հայերի եւ շուրջ հազար  մարզիկների  եւ պետական ու ազգային հիւրերի ներկայութեամբ  եւ մեծ խանդավառութեամբ, չորեքշաբթի սեպտեմբերի 11–ի երեկոյեան Թեհրանի «Արարատ» մարզաւանում,  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.–ի 45–րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հոյակապ արարողութիւնը։

    Սկզբում դաշտում հաստատւած էկրանների վրայ  ցուցադրւեց մի տեսաժապաւէն, որը յիշեցնում էր նախորդ շրջանների Հաահայկական խաղերի ապրումերը։

    Ապա,  Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական Միութեան միջոով կատարւեց դրօշակների մուտքի եւ բարձրացման հոգեպարար արարողութիւնը, եւ բարձրացւեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան դրօշները, ներկաները յոտնկայս ունկնդրեցին  Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնը, ինչպէս նաեւ Կազմակերպութեան հիմնը։

 

    Այնուհետեւ արտայայտւեց Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը։ Ընկերն իր խօսքի մէջ նախ պարսկերէն լեզւով ողջունեց հիւրերին ու ներկաներին, եւ ապա ասաց «Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան մարզական միութիւնը 1964 թւականին, մի շարք մարզասէր, գիտակից և նւիրեալ միութենական ընկերների շնորհիւ, հիմքը դրեց Համամահայկական խաղերի որը մինչ այսօր շարունակւում է։

    «Խաղերի հմնադրման ու կազմակերպման բուն նպատակն է եղել համայնքիս, եւ ինչու չէ՝նաեւ հայրենիք – սփիւռք մարզասէր երիտասարդութեան ի մի բերելն ու մի համընդհանուր ու համազգային գաղափարի շուրջ մէկտեղեը, նաեւ ամենակարեւոր նպատակներից է եղել հայապահպանման ուղղութեամբ իրանահայ գաղութի տարբեր շրջանների երիտասարդութեան միջեւ ստեղծել սերտ ու մտերմիկ յարաբերութիւններ ու համագործակցութիւնների համար նպաստաւոր պայմաններ»։

    Ընկերը ապա շնորհաւորեց Հայ Մշակութային «Սիփան» եւ «Սարդարապատ» միութիւններին, իրենց հիմնադրման 50 եւ  30 ամեակների առիթով։

    Ընկ. Համլետ Խալոյեանը իր խօսքի վերջում ասաց «Փառք ու պատիւ «Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան եւ համահայկական խաղերի մտայղացումը ծագեցնող հեռատես հիմնադիրներին։

    «Յաջողութիւն ենք մաղթում 45–րդ շրջանին մասնակցող բոլոր մարզիկներին եւ բացւած ենք յայտարարում խաղերը։»

    Այնուհետեւ տեղի ունեցաւ կազմակերպութեան Տեկւանդոյի խմբի մարզական ցուցական շարժումները, որից յետոյ Թեմակալ առաջնորդ սրբազան հայրը   օթեակում օրհնեց ջահը, եւ նշանաւոր ֆուտբոլիստ Մարգար Աղաջանեանի միջոցով փոխադրւեց մարզադաշտ, որով և վառւեց խաղերի հիմնական եւ մնայուն մեծ ջահը։

    Ապա մարզիկների կողմից մարզիկի երդում կատարեցին Հ.Մ.Ա.Կ.–ի վոլէյբոլիստներ՝ Անի Խեչուեան եւ Արգինէ Պետրոսեանը։ Անմիջապէս յետոյ Իրաւարարների անունից իրաւարարի երդում կատարեց Հ.Մ.Ա.Կ.–ի բասկետբոլիստ եւ Ֆիբայի իրաւարար՝ Թալին Թահմասեանը։

    Այնուհետեւ իրենց միութիւնների հիմնադրան 50 եւ 30 –րդ տարեդարձների առիթով արտայայտւեցին «Սիփան» միութեան նախագահ՝ ընկ. Սարօ Մկրտչեանը եւ «Սարդարապատ» միութեան նախագահ՝ ընկ. Մուշեղ Ծատուրեանը։

    Իր խօսքերով ելոյթ ունեցաւ Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը։

    Վերջում իր օրհնութեան խօսքն ասաց Թեհանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ ս. Արք. Սարգսաը։

    Մարզկների դաշտը թողնելուց յետոյ  ելոյթ ունեցաւ  Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի թիւ  2 խումբը։

 

Մարգար Աղաջանեանը ջահը վառելուց

 

    45-րդ Համահայկական խաղերի ջահը վառւեց Մարգար Աղաջանեան-ի միջոցով:

   

    Ծնւել է 1962 թւականին, Թեհրանում:

    Ֆուտբոլբը, սկսել է դպրոցական շրջանից . այդ Ժամանակ ընդգրկւտել է «Արմէն» ֆուտբոլի Խմբում եւ խաղացել է «Րաֆֆի»-ի եւ Մաջիդիէ  թաղի հողոտ դաշտերում: 1979 –ի Համահայկական խաղերում ցուցաբերելով լաւ խաղ, «Արարատ»-ի Ֆուտբոլի պատասխանատուների կողմից, հրաւիրւել է -«Արարատ» պատանեկան Ֆուտբոլի խումբ: Պատանեկանի խմբից փոխադրւել է երիտասարդական, ապա մեծերի խումբ, եւ բազմիցս մասնակցել է տարբեր մրցութիւնների:

    1982-83-ին, փոխադրւել է «էսթեղլալ» ֆուտբոլի խումբ, այնտեղ յաջողել է Թեհրանի ակումբների խաղերին 2-րդ տեղը գրաւել: Վերադարձել է «Արարատ», եւ 2-րդ տեղը գրաւել :  Վերադարձել է «Արարատ», եւ մինչեւ 1986-ը, Խաղացել է «Արարատ»-ի Ֆուտբուլի խումբ: 1986-ից մինչեւ 1992-ը խաղացել է Թեհրանի «Փաս» խմբում եւ այնտեղ մեծ յաջողութիւններ է ունեցել: Մասնակցել է Թեհրանի ակումբների եւ երկրի լիգայի առաջնութիւնների: 1991-ին մասնակցելով Հնդկաստանի «Միլզ» գաւաթի խաղերի՝ առաջնութիւն է շահել: Մարգարը նոյնպէս խաղացել է «Թէջարաթ», «Բահման» եւ «Փաս» խմբերում եւ գրեթէ բոլորի մէջ ունեցել է երկրի մասշտաբով յաղթանակներ: 2000-2001 թւերի, խաղացել է Սինգափուրի «Հոմ իւնայթդ» խմբերում, եւ վերջապէս 2003-ին, Թեհրանի «Բարղ» խմբում հրաժեշտ է տւել ֆուտբալին:

    Ունեցել է 14  մրցութիւն, Իրանի հաւաքական խմբի կազմում, եւ եղել է խմբի աւագը Թուրքմենաստանի հաւաքականի հետ մրցելիս: Հաւաքական խմբերի հետ, առաջնութիւն են շահել Ասիայի նախապատրաստական խաղերին, 1997-ին: Իբրեւ մարզիչ, 2006-ի Ասիայի երկրների գաւաթի խաղերին, իր թիմը առաջնութիւն է շահել: Թեհրանի «Բարղ» եւ «Օղաբ» խմբերի մարզիչն է եղել: 2006 Յուլիսից, Իրանի հաւաքականի մարզիչ-անալիստն (վերլուծաբան) է: Ունի Ասիայի A.B.C մարզիչի վկայական, իսկ Անգլիայից՝ B կարգի վկայական, որի դասընթացում երկրորդ է հանդիսացել: Այժմ պարոն Աղաջանեանը Իրանի ֆուտբոլի հաւաքականի գլխաւոր խորհրդատուն է:

 

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան 

Media

Լուսանկարներ

{gallery}115{/gallery}