Print this page
Հինգշաբթի, 05 Մարտ 2015 19:50

Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ Մասնաճիւղի Արարատ Նւագախումբ

Rate this item
(0 votes)

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-իՈւրմիոյՄասնաճիւղիԱրարատՆւագախումբ

 

   Մասնաճիւղիս Արարատ նւագախումբը իր աշխատանքը սկսել է 2014 թւի փետրւարից:

   Նւագախումբը կազմւած է 7 հոգուց՝ ընկերներ Սեւադա Դելիր խմբի ղեկավար եւ դաշնակահար, Ռիքարդօ Իւհաննա ջութակահար, Լոդրիկ Իւհաննա ջութակահար, Սերլի Գոլոյեան ջութակահար, Նայիրի Գոլոյեան ջութակահար, Անի Ազիզ ջութակահար եւ Րաֆֆի Ազիզ Գիտառիստ:

   Խմբի բոլոր անդամները ունենալով իրենց ոչ երաժշտական մասնագիտութիւնները արհեստավարժ ձեւով տիրապետում են իրենց սիրողական աշխատանքին:

   Փետրւարի 26-ին նշեցինք նւագախմբի միամեակը, մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ վերելքներ:

Խմբի գեղարւեստական ղեկավար Սեւադա Դելիրի մասին՝

   Ծնւել է 1993 թ. Յունւարին Ուրմիայում, աւարտելով հայոց դպրոցը իր բարձրագոյն կրթութիւնը ստացել է Ճարտարապետութեան Քաղաքաշինութեան ճիւղում:

   9 տարեկանից սկսել է դաշնամուր նւագել եւ այսօր արհեստավարժ կերպով նւագում եւ դասաւանդում է, նաեւ համագործակցում է պարսկական խմբերի եւ անւանի երգիչների հետ թէ նւագակցութեամբ եւ թէ գործիքաւորման բաժնում: 

   Նւագախումբը իր աշխատանքների կողքին նաեւ աշխատում է կազմել քառաձայն երգչախումբ:

 

 

 

 

Last modified on Երեքշաբթի, 10 Մարտ 2015 17:26

Լուսանկարներ