Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 12 Մարտ 2015 10:29
Rate this item
(2 votes)

 

 

 

  Արշաւ ,Անապատ ...

     2015 թ. մարտի 6-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական ճամբարը դէպի «Մարանջաբ անապատ»: Թւով 49 սկաուտներ առաւօտեան ժամը 5:00-ին ճանապարհւեցին :

 

 

     Ճանապարհին սկաուտների մօտ տիրում էր հրաշալի տրամադրութիւն: Կլիմայի աննպաստ պայմանների պատճառով «Մարանջաբ» անապատ մտնելը չյաջողեց սկաուտներին: «Մարանջաբ»-ին փոխարինեց «Աբուզէյդ Աբադ» անապատը եւ Քաշան քաղաքի «Համամ Ֆին»-ը:

     Անապատի ճանապարհին հանրակառքը ունեցաւ տեխնիկական խնդիրներ, Արի սկաուտների տոկուն քայլերով յաջողւեց հանրակառքը շարժել և շարունակել ուղին:

     Անապատի ուժեղ քամին խանգարում էր տեսողութիւնը: Դժւարութիւնները Սկաուտներին նրանց աւելի միաւորեց ուժեղացրեց եւ հրահրեց դէպի նպատակին: Սկաուտները բարձրացան անապատի բարձրագոյն կէտը:

 

     «Քարւան Սարա»-ում սկաուտները ծանօթացան վայրի հետ և ապա միասնաբար ճաշեցին:

Ճամբարը շարունակւում էր և ոչ մէկի մօտ յոգնածութիւն չէր նկատւում և բարձր տրամադրութեամբ հասան «Համամ ֆին» որը Սկաուտների այցելութեան վերջին վայրն էր: Գեղեցիկ պատմական վայրը այցելելուց յետոյ աւարտին մօտեցաւ մէկօրեայ շրջագայութիւնը:

     Մի հրաշալի օր, անմոռանալի յուշերով, ճամբարը աւարտւեց սկաուտների կանչով նրանք հաւաքւեցին մէկ օղակի շուրջ եւ բարձրաձայնեցին իրենց օրւայ կանչը «Նոր սկիզբ, յաղթական սկիզբ»:

Հ.Մ.«Արարատ»Կ.