Ծրագիրը սկսւեց առաւօտեան ժամը 11-ին և շարունակւեց մինչև կէսօրից յետոյ ժամը 15-ը :
Սկզբում միութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Խմբ. Անգինէ Բադալեանը: Գեղարւեստական բաժնում՝ միութեան անհատները ներկայացան՝ ասմունքով և նւագարանների ելոյթով և ծնողներից՝ պրն. Էդւարդ Քեշիշեանի նւագակցութեամբ ջերմացւեց մթնոլորտը:
Ծնողների համար նախատեսւած էր 3 մրցութիւններ: Շահողներին տրւեց փոքրիկ յուշանւէրներ, մասնակիցների շնորհիւ առաւել ճոխացւեց գեղեցիկ ընտանեկան մթնոլորտը:
Սկաուտների միջոցով կազմակերպւել էր ճոխ ընդունելութիւն:
Ձեռնարկը աւարտւեց ճաշկերոյթով և ծնողները մեծ բաւարարութեամբ թողեցին դահլիճը: