Թատերախմբի սաները ղեկավարութեամբ իրեց ուսուցիչ՝ Սեդրակ Գոջամանեանի, եւ դպրոցի պատասխանատու կազմի օժանդակութեամբ, հինգշաբթի օրւայ աշխատանքից յետոյ ըստ ներկայացւած ծրագրի մասնակցել են յաւելեալ փորձերի, ունեցել են հաճոյական ծրագիր եւ գիշերել են «Արարատ» մարզաւանոմ, հիմնականում պատրաստւելու յուլիսի 2-ին եւ 3-ին կայանալիք բեմադրութեան համար:
Իսկ ուրբաթ առաւօտեան աշխատանքի աւարտին մասնակցել են Արւեստից միութեան կազմակերպած նախաճաշի ծրագրին:
Սաների մօտ նկատելի էր ստեղծւած խանդավառութիւնը եւ գոհունակութիւնը ծրագրւած աշխատանքից: