Հրատարակութիւն

PDF

Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակի կառոյցների միջոցառումը՝ «Կոմիտաս» սրահում

Rate this item
(0 votes)

     «ԱԼԻՔ» - Ուրբաթ, մայիսի 15-ին, երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում աշխատող կառոյցների ու միութիւնների համատեղ միջոցառումը՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, հովանաւորութեամբ ու մասնակցութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:


     Ձեռնարկին ներկայ էին՝ Հայ Կաթողիկէ առաջնորդ Տ. Նշան արք. Գարաքեհէեանը, Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թեմական եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, ազգայիններ ու արւեստագէտներ եւ հոծ թւով հասարակութիւն:
Ծրագիրը իր բովանդակութեամբ բազմակողմանի էր ու բազմերանգ:
     Եղան՝ ասմունքներ, մեներգեր, խմբերգեր, պարեր, որոնք համադրւած կերպով ներառւած էին երկու կենդանի պատկեր-ներկայացումների այլեւայլ բաժիններում ու ծրագիրը առաւել հարստացնում էին լուսաձայնային համադրումներով, իսկ հանդիսավարը ամբողջացնում էր միջոցառումը իր տւած բացատրութիւններով ու ոգեշնչող արտայայտութիւններով: Վերջում բոլոր մասնակիցների ներկայութեամբ ստեղծւեց մի գեղեցիկ, խայտաբղէտ ու պայծառ կենդանի պատկեր:
     Սրբազան Հօր արտայայտութիւններով աւարտւեց միջոցառումը եւ վերջում նախատեսւած էր նաեւ ընդունելութիւն:Մանրամասները՝ առաջիկայ համարներից մէկում: