Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 27 Հունիս 2015 10:54
Rate this item
(0 votes)

     2015 թ. մայիսի 1-ին Աշակերտական վոլիբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ կայացաւ մարզական արշաւ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան շրջափակում:

     Հարկ է նշել, որ սոյն յանձնախումբը արդէն մէկ տարի է, ինչ աշխատում է՝ նպատակ ունենալով վոլիբոլի մարզաձեւում դաստիարակել մարզիկներ: Յանձնախմբում ներառւած են մի խումբ վոլիբոլիստներ, որոնք կամաւոր ցանկութիւն են յայտնել, աշխատելու այս ոլորտում՝ աւելի եռանդ ու ջերմութիւն ստեղծել վոլիբոլի բնագաւառում, քանի որ այս մարզաձեւը տեւական ժամանակ է, ինչ դադարել է համայնքում գործող միութիւններում գոյութիւն ունենալուց:
     Արշաւին մասնակցում էին «Արարատ», «Շանթ», «Թունեան» տարրական եւ միջնակարգ, «Նայիրի» տարրական դպրոցների մարզիկները եւ նրանց խմբերի պատասխանատու կազմերն ու մի խումբ հրաւիրեալներ:

     Արշաւը մեկնարկեց առաւօտեան ժամը 8-ին, մարզական վարժութիւններով, ապա բոլորը միասին անցան նախաճաշի, որից յետոյ մարզիկների համար նախատեսւել էր մարզական խաղեր եւ մրցութիւններ՝ պատասխանատուների վերահսկողութեամբ:
     Աշակերտական վոլիբոլի յանձնախումբը կարեւորելով մարզիկների առողջապահական եւ բժշկական խնդիրները, հրաւիրել էր մասնագէտ բժիշկներ, որոնք զննելով բոլոր մարզիկներին, նշեցին նրանց ոսկրային խնդիրներն ու առաջարկեցին անցնել բուժման:
     Ճաշը մատակարարելուց յետոյ, բոլոր մարզիկները ձեռք-ձեռքի տւած սկսեցին մաքրել Հ.Մ.Ա.Կ.-ի «Այգեստան»-ի տարածքը, ապա մի բարերարի նախաձեռնութեամբ, որպէս քաջալերանք մարզիկներին տրւեցին նւէրներ:
     Արշաւն իր աւարտին հասաւ կէսօրից յետոյ, եւ բոլոր մարզիկները բարձր տրամադրութեամբ թողեցին արշաւի վայրը:
     Հարկ է նշել, որ յաձնախմբիս կողմից կազմակերպւած արշաւները ոչ միայն հաճոյական են, այլ ունեն նաեւ իրենց դաստիարակչական բաժինը: Յանձնախումբը կազմակերպում է վոլիբոլ մարզաձեւի առնչութեամբ կանոնների ուսուցման դասընթացներ, լսարաններ՝ բժշկական եւ այլ թեմաներով: Մասնակիցները սովորում են նաեւ միասին լինել, օգնել միմեանց եւ աշխատել միասնաբար:

     Վերջում, մեր շնորհակալական խօսքն ենք ուղղում Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ վարիչ մարմնին՝ իրենց համագործակցութեան համար, եւ բոլոր այն անձանց, ովքեր սատար են հանդիսացել սոյն արշաւն աւելի պատշաճ կազմակերպելու համար:

Աշակերտական
վոլիբոլի յանձնախումբ