Նրանք, իրենց տարբեր կացարաններից Թեհրան չեն ժամանել, մի միայն մետաղէ գաւաթ կամ մեդալիոն շահելու եւ որպէս յաղթական խորհրդանիշ իրենց հետ տանելու համար։
Նրանք խոր համոզումներով, եւ միասնականութեան ոգին էապէս ի կատար ածելու, մարմնաւորելու եւ համատեղութեան պողպատեայ պարիսպ որմնադնելու եւ այդ ի յայտ բերելու համար են համախմբւել «Արարատ» մարզաւանում, որպէսզի իրենց հետ տանեն ամենաթանկագինը՝ նոր անուններ նոր ընկերներ, նոր մտքեր, նոր տեսակէտներ, նոր փորձութիւններ եւ վերջապէս նոր գաղափարներ ՝ միասնականութեան աշտարակը իրենց հետ տանելու համար։
Այս երկար տարիների ընթացքում համահայկական խաղերի կազմակերպումը մեծ յաջողութիւններ են արձանագրել արտաքին և ներքին առումով, ինչու չէ նաև յարաբերական բարոյական իմաստով ախոյեան դարձած մարզիկները մեծ պատիւ ու յարգանք են ապահովել կազմակերպութեան կեանքում եւ համայնքի համար։
Վերջին 44 շրջաններում, յստակ թւով՝ 51143 մարզիկներ մանակցել են մրցութիւններին, սակայն հաշւի առնելով Հ.Մ.Ա.Կ.–ի Համահայկական խաղերի նպատակն ու կողմնորոշումը, իրականութեան մէջ յաղթել են ամբողջ 51143 մարզիկներից ոչ մէկն էլ չեն պարտւել։
Անցնող տարիների ընթացքում, որպէս մրցութեան օրէնք, մարզադաշտերում պարտւեցին ու յաղթեցին մի խումբ մարզիկներ, սակայն կարեւորը միասնականութիւնն էր որ յաղթեց մարզիկների շնորհիւ, որի համար է կազմակերպւում Համահայկական մարզախաղերը։
Իրականութեան մէջ, 51143 մարզիկներ յանուն միասնականութեան ի մի գալով, եւ ստեղծելով համատեղութեան պանծալի էպոս, հրաշք գործելով՝ նաեւ բոլորն էլ դարձան ախոյեաններ՝ ազգային միասնակութեանը իրականեցնելու մրցադաշտում։
Եւ այսօր երբ անց է կացւում 45–րդ շրջանի խաղերի երրորդ օրը, այս փաստը աւելի շօշափելի եւ իրական է հրապարակ գալիս։
Փառք ու պատիւ Հ.Մ.Ա.Կ.–ին, եւ Համահայկական խաղերի մտայղացումը ծագեցնող հիմնադիրներին։