Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 12 Հուլիս 2015 18:16

33-րդ միջմասնաճիւղային խաղերը Ուրմիայում

Rate this item
(1 Vote)

   2015 թ. յուլիսի 9-ին մեկնարկեց 33-րդ միջմասնաճիւղային խաղերը Ուրմիայում  երեկոյեան ժամը 7:30-ին, պետական բարձրաստիճան հիւրերի, Ուրմիայի գործ խորհրդի ներկայացուցիչների, ազգային մարմինների, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան ընկերների եւ Ուրմիահայերի ներկայութեամբ:

 

   Բացումը կատարւեց Քահանայ Բասիլեանի Տէրունական աղօթքով, ապա Թաւրիզի սկաուտները կատարեցին դրօշակի արարողութիւնը Իրանի եւ «Արարատ» կազմակերպութեան հիմնի ներքոյ:

   Բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի նախագահ՝ Շաղիկ Ջորջեանը, խօսքերում ներկայացրեց որ խաղերը նւիրւած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին եւ հանգուցեալ երէց ընկեր՝ Ռազմիկ Բաբոյեանին որ իր տիկնոջը՝ Ագնէս Բաբոյեանին նւիրւեց յետմահու յուշանւէրը:

   Այնուհետև հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան փոխ-նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեան-ը (պարսկերէն լեզւով):

   Պետական հիւրերից արտահայտւեցին Ուրմիայի նահանգապետը եւ նահանգի մարմնամարզութեան պետը :

   Ծրագրի երկրորդ բաժնում, կատարւեցին մեներգեր, նւագախմբի ընկերակցութեամբ:

   Ծրագրի աւարտին մեծ խանդավառութեամբ գեղեցիկ կարկանդակով տօնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 71-րդ եւ Ուրմիոյ մասնաճիւղի 61-ամեակը, վարչական բոլոր ընկերների եւ ազգային մարմինների ընկերակցութեամբ: Վերջում տեղի ունեցաւ հիւրընկալութիւն:

   Հարկ է նշել որ, խաղերին մասնակցել են թւով 73-մարզիկներ, ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ եւ ճատրակի մարզաձեւերում:

Խաղերի տևելու են մինչեւ յուլիսի 13-ը:

Last modified on Կիրակի, 12 Հուլիս 2015 18:26