Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 12 Օգոստոս 2015 18:46
Rate this item
(2 votes)

     Թւականիս, յուլիսի 7-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան, Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 3 խմբի Բանակումը «Անզալի» քաղաքում:

 

     Թւով 24 մասնակիցներով 6 օրեայ բանակումը ընթացաւ բաւականին աշխոյժ եւ ուրախ, ծառայելով բանակումի նպատակին՝ որն է «Հասկանալ թէ ի՞նչ է սկաուտականը»: Արիների թիւ 3 խմբի պատասխանատու եւ աստիճանաւորական կազմը, իրենց նորեկ անհատներին ծանօթացրին սկաուտական կեանքի հետ, նաեւ ցենզաւոր անհատներին զարգացրին Ռենջերային աշխատանքներով եւ Սկաուտների սրտում սերմանեցին առաւել մեծ եռանդ դէպի սկաուտական կեանքը:
«Արիների թիւ 3» խմբի, բանակումային աշխատանքներում, նախատեսւած էր այցելութիւններ դէպի՝ «Ծովափ» եւ «Մորդաբ Անզալի»:

     Բանակումը աւարտւեց յուլիսի 12-ին: