Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 07 Դեկտեմբեր 2015 10:22
Rate this item
(4 votes)

Թւականիս 4 դեկտեմբերի առաւօտեան Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական միութեան կրտսերների հատւածը այցելութիւն է կատարել Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ներկայ գտնւել Ս. պատարագին նաեւ ստացել Ս. հաղորդութիւն:

 

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ուրբաթ օրւայ իր քարոզի մէջ, ջերմօրէն ողջունել է սկաուտների ներկայութիւնը և գնահատել պատասխանատուներին:

 

Պատարագից յետոյ Սրբազան հայրը Առաջնորդարանի դահլիճ հրաւիրեց սկաուտներին և ուրախութիւն յայտնեց նրանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան գտնւելու առիթով, ասելով որ՝ ինքն էլ ժամանակին սկաուտ է եղել եւ շատ բան է սովորել սկաուտական կեանքից. ապա Սրբազանը բոլորին մէկական «Աստւածաշունչը Ամենափոքրիկներին» գրքից եւ Յիսուսի կեանքից DVD  նւիրեց:

Սրբազան հօր հայրական օրհնանքից յետոյ սկաուտները վերադարձան մարզաւան: