Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան դեկտեմբեր ամսւայ ամսական հանդիպումը յատկացւած էր միութեան 51-րդ տարեդարձին:
Ծրագրի սկզբում միութեան վարչութեան նախագահ ընկ.Հարմիկ Զովելեանը ներկայացրեց միութեան պատմականը ,ապա հանդէս եկաւ կազմակերպութեան« Արարատ »երգչախումբը ղեկավարութեամբ Սևան Աբէդիի, որոնք կատարեցին Հայաստան,մեր անուշ հայրենիք և գալիս ես երգերը.
Յիշատակելով դեկտեմբեր-1-ի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցը,Դէլէ եաման ասմունքով հանդէս եկաւ ընկ.Մելանիա Աղանեանսը:
«Արարատ» պարախումբը ներկայացրեց «Սևան»ի պարը Արա Գէորգեանի երաժշտութեամբ և Գագիկ Կարապետեանի բեմադրութեամբ:Ծրագիրը շարունակւեց անցեալ մէկ տարւայ Երէցների ծրագրերի և ամսւայ հանդիպումների շարան սլայդներով.որոնք պատրաստւել էին Հանրային կապի գրասենեակում:
Բեմ հրաւիրւեց կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ.Գէորգ Վարդանը օրւայ առիթով արտայայտւելու:
Ծրագիրը շարունակւեց խրախճանքով : Պարոնայք՝Հարմիկի և Փաթրիկի նւագակցութեամբ շարունակւեց ծրագիրը:
Ընկ.Թորգոմ Յակոբեանը ըստ հայկական աւանդական սովորութեան հանդէս եկաւ որպէս թամադա:
Ընկ.Յարութ Նազարեանը ծրագիրը ճոխացրեց մի քանի երգերով :
Ընթրիքից յետոյ կատարւեց կարկանդակի արարողութիւնը:
Արհեստից բաժանմունքը կազմակերպել էր գեղեցիկ կրպակ ուր սրահի անկիւնում հիւրերին հիւրասիրում էր թէյով:
Ծրագրին ներկայ էին շուրջ 200 ընկերներ:Ներկայ էին կենտրոնական վարչութեան ընկերները,քույր միութիւնների ներկայացուցիչները,Կենտրոնատեղի վարիչ մարմինը և Հանրութեան հետ կապի ընկերները:
Ծրագիրը ամփոփւեց միասնական նկարով:
Հարկ է նշել որ օրւայ հաղորդաւվարն էր միութեան փոխնախագահ՝ընկ.Արմինէ Գրիգորեանը: