Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 25 Փետրվար 2016 12:03
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան փետրւար ամսւայ

ընդհանուր հանդիպում

 

 

Երկուշաբթի, 1 փետրւարի 2015-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Երէցների միութեան փետրւար ամսւայ ընդհանուր հանդիպումը:

Հանդիպման բացումը կատարւեց վարչութեան նախագահª ընկեր Հարմիկ Զովէլեանը միջոցով, որը միութեան աշխատանքների յայտարարութիւնները փոխանցելուց յետոյ հրաւիրեց դոկտ. Կարէն Խանլարեանին, նիւթի շուրջ արտայայտւելու:

«Եթէ Ապրիլը մեր մօտ առաջացնում է խոր վիշտ եւ վերյիշեցնում Հայոց Ցեղասպանութիւնը և մայիսը խորհրդանշումª ազատագրութիւն, ապա փետրւարըմեր ժողովրդի պատմութեան մէջ արձանագրւած է, որպէս ապստամբութեան ամիս: Այս ամսւայ մէջ են պատահել՝ Վարդանանց պատերազմը, փետրւար 18-ի ժողովրդական ապստամբութիւնը եւ Ղարաբաղի շարժումը£» Իր խօսքերը այս բառերով սկսեց օրւայ դասախօս՝ Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւորª դոկտ. Կարէն Խանլարեանը և շուրջ մէկժամեայ իր խօսքերում հակիրճ ներկայացրեց անցած չորս տարիների ընթացքին, որպէս պատգամաւորª իր կատարած աշխատանքները եւ խօսեց Իրանի ներկայ իրավիճակի մասին£

Յարգելի պատգամաւորը, իրեն հոգեհարազատ միջավայրում, որը ոչ առաջին անգամն էր ներկայ լինում եւ բազմիցս ընդառաջելով Երէցների միութեան հրաւէրը ելոյթներ էր ունեցել տարբեր թեմաների շուրջ, բանախօսութեան աւարտին ներկաների հարցումներին, լիարժէք պատասխանեց:

Ներկաների կողմից նոյնպէս հնչեցին տեսակէտներ եւ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն և տօնւեցին յունւար եւ փետրւար ամիսներում ծնւած  ընկերների տարեդարձները:

Ծրագրի աւարտին, արդէն երկրորդ անգամւայ համար, ցանկացողներին տրամադրւեց համայնքում  մի շարք հրատարակած գրքեր: