Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 10 Հուլիս 2016 11:39
Rate this item
(0 votes)

Ռիտա Խալատեանը ծնւել է 1967 թ.Մաշհադում:

Մարզանքը սկսել է 12 տարեկանից նախ վոլիբոլ ապա բասկէտբոլ  մարզաճիւղում է մարզւել:

15 տարեկանում ներառւել է Արարատի օր.բասկէտբոլի թիւ 3 խմբում:

1986-7 թ.փոխադրւել է թիւ 1 խումբ, ուր խումբը մասնակցելով Թեհրանի ակումբային մրցումներին առաջնութիւն է շահում:

Այնուհետև հրաւիրւել է "Թեհրանի հաւաքականի խմբում" ուր մասնակցելով  երկրի ախոյեանական մրցումներին թեհրանի հաւաքականը կանգնում է առաջին պատւանդանին:

Ռիտան  4 տարի խաղացել է Թեհրանի  հաւաքականում և նրանից յետոյ հրաւիրւել է Երկրի հաւաքականին:

Նա 1990 թ.ստացել է մարզչի 3-րդ կարգի իրաւունքը ու ստանձնել է Արարատի օր.երիտասարդական խմբի մարզչի հանգամանքը որը տևել է մի քանի տարի:մի առ ժամանակ դադարից յետոյ 2011-ին բասկէտբոլի յանձնախմբի հրաւէրով անդամակցել է յանձնախմբին  ու ընդառաջելով  յանձնախմբի  առաջարկը ստանձնել է սուպեր լիգի խմբի պատասխանատւութիւնը այդ միջոցին մասնակցելով մարզչի 2-րդ կարգի մարզումներին ստացել է 2-րդ կարգը և այժմ 2016թ. յուլիսին արժանացել է մարզչի Առաջին կարգի կոչմանը:

Ռիտան տարիներ է որ մարզչի ու պատասխանատուի հանգամանքներում աշխատում է Արարատում իսկ վերջին 5 տարիներին եղել է երէց օրիորդաց սուփեր լիգ խմբի պատասխանատուն:

Արարատի ընտանիքը շնորհաւորում է ընկեր Ռիտային "Մարզչի առաջին կարգ"-ին արժանանալու կապակցութեամբ ու մաղթում նորանոր վերելքներ: