Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 07 Սեպտեմբեր 2016 09:46
Rate this item
(0 votes)

Ստացւած «Ալիք» օրաթերթից:

Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:
Արդարեւ, հանդիսաւոր արարողութեանը ներկայ գտնւելու եւ վառւած ջահը իրենց հետ Թեհրան տանելու համար Թաւրիզ էին ժամանել կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ալինա Թադէոսեանը, Սաքօ Ազիզեանը, Արտոյտ Զոհրաբեանը, Դերիկ Թեքդեանը, Արգին Արիստակէսեանը, Կենտրոնական վարչութիւնից՝ Շերլի Աւետեանը, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղից՝ Ալէն Գրիգորեանը: Ապա, ընկերակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ տէր եւ տիկին Հենրիկ եւ Սարինէ Աբրահամեանների, խումբը մեկնեց Ս. Թադէի պատմական վանք:
«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտական կազմից հինգ հոգի՝ Միրօ Աբրահամեանը, Սեպուհ Անտոնեանը, Դերիկ Գէորգեանը, Արաբօ Անտոնեանը եւ Գրիգոր Վարդանեանը, կանոնաւոր շարքով, վանքի զանգի ղօղանջի ներքոյ, Սրբազան Հօրը առաջնորդեցին Սուրբ Տաճար, որտեղ կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, մասնակցութեամբ Վարդան կիս. սրկ. Տէր-Մարտիրոսեանի:
Տաճարի դասում Արեւագալի ժամերգութիւնից յետոյ, Սրբազան Հայրը մայր խորան բարձրանալով կատարեց Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի «Լո՜յս Արարիչ Լուսոյ» հոգեթով երգը եւ ապա, խորանի կանթեղից վերցնելով բոցը, վառեց 48-րդ Համահայկական խաղերի ջահը եւ յանձնեց Միրօ Աբրահամեանին:
Ապա, Սրբազան Հայրը իր պատգամը յղեց, 13-20 սեպտեմբերին Համահայկական խաղերին մասնակցելու պատրաստւող բոլոր մարզիկ-մարզուհիներին, յաջողութիւն մաղթելով նրանց: Սրբազանը նշեց եզրափակելով իր խօսքը. «Գիտակից է մեր երիտասարդութիւնը, մեր ազգի ապագայի կերտիչը: Բարձրացէք մինչեւ կատարը Արարատի, որտեղ անթեղւած է մեր ժողովրդի յաւերժութիւնը»:
Այնուհետեւ, վառւած ջահը սկաուտական կազմի կողմից տաճարի շուրջբոլորը պտտւեց, մինչ Սրբազան Հայրը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի բարձրաստիճան պատւիրակութեան անդամները վանքի բարձունքից հետեւում էին: Ապա, տաճարի զանգակատան ներքոյ վառւած ջահից վառւեց նաեւ ապակեայ պահպանակով լապտերը, վառւած բոցը մինչեւ Թեհրան տանելու համար:
Պաշտօնական արարողութիւնից յետոյ, վանքի հիւսիսային շրջափակում Շերլի Աւետեանի կողմից հիւրասիրութիւն կատարւեց, որի ընթացքում տեղի ունեցաւ պաշտօնական խօսքերի փոխանակում: Պատւիրակութեան անունից, խաղերի բացման հանդիսութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը երախտագիտութիւն յայտնեց Ատրպատականի Սրբազանի Հօր եւ ազգային իշխանութեանը, համապատասխան բոլոր աշխատանքները համադրելու եւ այս արարողութիւնը կազմակերպելու համար:
Սրբազան Հայրն իր հերթին, գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ կազմակերպիչ յանձնախմբին, տարիների աւանդութիւնը բծախնդրութեամբ շարունակելու, եւ սոյն մարզախաղերի 48-րդը նախապատրաստելու անմնացորդ ճիգի համար. ««Արարատ»-ի դպրոցից շրջանաւարտ եղող հայ պատանին ու երիտասարդը, հայ երէցն ու նւիրեալը, մեզ համար սովորական հայ չէ՛, այլ՝ գիտակից ու ազգանւէր», ասաց Սրբազան Հայրը, եւ իր գնահատանքը յայտնեց պատւիրակութեան ներկայ բոլոր անդամներին: