Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովի Անդրանիկ նիստի բացում

Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի  27-րդ Պատգամաւորական ժողովի  Անդրանիկ նիստի բացումը տեղի ունեցաւ երէկ ՝երեքշաբթի յունւարի 31-ին 2017 թ.  երեկոյեան, «Վաչիկ Ղարաբէգեան » սրահում:

Կազմակերպութեան Պատգամաւորական ժողովը այն առիթն է որտեղ, պատգամաւորները միասնական ու ընկերական հոգով իրենց հայեացքը յառում են դէպի ապագայ ,անտեսելով խոչընդոտներն ու արգելքները կազմում են «Արարատ»-ի առաջընթացման շքեղ երթը:

 

Ժողովին ներկայ էին հրաւիրեալներ`  թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը  , Թեմական խորհրդի նախագահ  պրն. Ռուբիկ Կարապետեանը , ընկեր Գառնիկ Մկրտչեան ՝ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը, ընկեր  Վաչէ Փափազեան՝  «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը  ,Ալիք հաստատութեան ներկայացուցիչ ՝ ընկեր  Հենրիկ Խալոյեանը  և հրաւիրեալներ ,պատգամաւորներ ու միութենականներ :

Սկզբում ընկ. Գէորգ Վարդանը  ողջունեց ներկաներին ապա ներկայացրեց շրջանի զեկոյցը , միաժամանակ  ցուցադրւեց  աշխատանքներից  սահիկներ այնուհետև արտայայտւեցին ընկերներ ՝  Գառնիկ Մկրտչեանը ,Վաչէ Փափազեանը , Հենրիկ Խալոյեանը և Չհարմահալ միութեան նախագահ ՝ պրն. Նիկոլ Մուսախանեանը  :

Ողջոյնի խոսքով և  հայրական օրհնանքով  արտայայտւեց թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը :

Ժողովը ընտրեց ժամանակաւոր դիւան ,որը քննարկելով մանդատները անցաւ միւս օրակարգին  այնուհետև մնայուն դիւան ընտրւեց  :

Հրաւիրեալները և  Կենտրոնական Վարչութեան նախագահը  փոխանակեցին յուշանւէրներ :

Սրահում տեղադրւած էր կազմակերպութեան շրջանի ընթացքի աշխատանքներից  լուսանկարների  ցուցահանդէս :

Նիստի վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն :

Նիստը շարունակւում է այսօր առաւօտեան ժամը 10:00 -ից: