Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի Միջվարչական ընդհանուր հանդիպում

Rate this item
(1 Vote)

Հ.Մ.Ա.Կ.-ի Միջվարչական ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ չորեքշաբթի մայիսի 3-ի 2017 թ.-ին:

 Սոյն հանդիպմանը ներկայ էին միութիւնների, մարմինների և մասնաճիւղերի ներկայացուցիչները: Սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը ողջունելով կազմակերպութեան ղեկավար կազմերին ամփոփ բացատրութիւններ տւեց շրջանի ծրագրերի մասին, ապա միութիւնների ու մարմինների ներկայացուցիչները մէկ առ մէկ ծանօթացրին իրենց անձնակազմը ու ներկայացրեցին անցեալ քանի ամիսների և յառաջիկայ աշխատանքների ծրագրերը:

            Կազմակերպութեան ժամանակի նախագահ՝ ընկեր Վանիկ Փեթրոյեանի Թեհրան լինելու առիթը պատեհ համարելով Կենտրոնական վարչութիւնը հրաւիրել էր իրեն և նախքին նախագահներին, ներկայ էին ընկերներ՝ Վարուժան Առաքելեանը, Թովմաս Թովմասեաը և Համլետ Խալոյեանը որոնք միջվարչականի հիմնական օրակարգից յետոյ միացան հանդիպմանը: Նախագահները ևս արտայայտւեցին և ողջունեցին ժողովականներին: Այնուհետև հրաւիրեալներին միացան թեմիս բարեխնամ առաջնորդ արք. Սեպուհ Սրբազանը և Տէր Մակար եպս. Աշգարեանը:

 Սրբազան հայրը յայտնեց իր ուրախութիւնը նման հանդիպման ներկայանալու համար և յայտնեց որ իր հետ բերել է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արամ Վեհափառ հայրապետի Կոնդակը, որը Տէր Մակար Աշկարեանի միջոցով ընթերցւեց ու յանձնւեց նախագահ ընկ. Գէորգ Վարդանին յանուն հայանպաստ և ազգանպաստ աշխատանքների, յիշեցնելով, որ քանի ամիս առաջ Գէորգ Վարդանը պարգևատրւել է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով: Սրբազան հայրը ողջունեց Արարատի մեծ դերը համայնքում և սփիւռքում և մաղթեց մեծ վերելքներ, անխոնջ ծառայութիւն բոլոր արարատականներին և շքանշանի ու կոնդակի տարօսը մաղթեց ազգային հասարակական կեանքում բոլոր անձնւէր աշխատողներին:

            Նախագահը յայտնեց իր շնորհակալական և երախտագիտութիւն խօսքերը և այս պարգևը համարեց իր հետ աշխատող բոլոր կազմերի սեփականութիւնը:

            Ներկաները հրաւիրւեցին համեստ ընդունելութեան, օրւայ սեղանապետի պարտականութիւնը յանձնւեց ընկեր Արա Շահնազարեանին, սկսւեց ինքնաբուխ գեղարւեստական ներկայացումների շարանը, հանդիպումը ընթացաւ և աւարտւեց աննախընթաց և միութենական ոգի ներշնչող, միասնաբար աշխատելու հրամայականով: