Աշխատանքի նպատակն էր զարգացնել սկաուտների ֆիզիքական կարողութիւնները եւ գիտելիքները:
Ծրագրում ներառւած էր դասարաններ խաղեր եւ մրցութիւններ որոնց թւում էր՝ Խմբ. Արին Մկրտչեանի ժայռամագլցման դասարանը:
Ժայռամագլցումը ֆիզիկական և մտաւոր կարողութիւններ պահանջող գործունէութիւն է, որի ժամանակ փորձութեան են ենթարկւում մագլցողի ուժը, յուզակամային կայունութիւնը, դիմացկանութիւնը, ճկունութիւնը և հաւասարակշռութիւնը։
Սկաուտները ժայռեր մագլցելով փորձեցին զարգացնել իրենց ֆիզիկական և մտաւոր կարողութիւնները: Արի եւ Արենուշները դասարանում սովորեցին թէ ինչպէս «Սասունցի Դաւիթ» սրահի արհեստական ժայռապատից վերեւ բարձրանալ, եւ մի կէտից միւսը տեղափոխւել:
Նրանց առաւել գօտեպնդեց՝ ժայռապատի վերջնակէտի նւաճումը: