Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 17 Հունիս 2017 20:11
Rate this item
(3 votes)

Հինգշաբթի յունիսի 15-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի ծնողական ժողովը:

 

Ժողովի օրակարգում ներառւած էր 5 կէտեր: Սկզբում հատւածի պատասխանատու եւ օգնականը ողջունեցին ծնողներին եւ ներկայացրեցին Արենուշների հատւածի պատասխանատուական կազմին: Այնուհետեւ զեկոյց ներկայացրեցին արենուշների աշխատանքից որից յետոյ յայտնեցին թէ՝ հանդիպման հիմնական նպատակն է զարգացնել ծնողների հետ կապը միութեան եւ խմբերի հետ:

Արենուշների հատւածը նպատակ ունի զարգացնել ծնող-միութիւն յարաբերութիւնը, ըստ այնմ աշխատանք է տարւում ծնողներին ներգրաււել միութիւն եւ մշակել ծրագրեր, որի հետևանքով ծնողների բազմակողմանի մասնակցութիւնը կապահովւի նաև իրենց զաւակի միութենական ակտիւութիւնը: Ծնողների ներգրաււածութիւնը առանձնայատուկ նշանակութիւն ունի զաւակի աշխատանքի յաջողութեան մէջ:

Ժողովի երրորդ օրակարգն էր արենուշների խմբերից զեկոյց որտեղ խմբերի պատասխանատուները հակիրճ զեկոյցներով ներկայացան ծնողներին: Նրանք ընգծեցին խմբերի նպատակը անհատների իրավիճակը, խմբերի թւային պատկերը եւ զեկուցեցին տարւած աշխատանքներից:

Այնուհետեւ Ժողովը զբաղւեց 4-րդ օրակարգով որտեղ էլ ժողովականները ուղեցին իրենց յուզող հարցերը: Նաեւ արտայայտեցին առաջարկութիւններ եւ հնչեցրին տեսակէտներ:

Ապա ծնողները պատասխանեցին «Արենուշների հատւածի ծնողների ներգրաււածութիւն» թեմայով հարցաթերթիկներին: Ժողովի վերջում ծնողները յայտնեցին իրենց գնահատական խօսքերը: