2017 թ. յունիսի 24-ից 28-ը Ռոբաթ Քարիմում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1 խմբի դաշտային բանակումը որին մասնակցում էին 24 սկաուտներ:
Բանակումի աշխատանքների մաս էր կազմում`հրացանաձգութիւն, օդային ֆիզիկական աշխատանք, ջրախաղ, զանազան խաղեր ու դասարաններ:
Բանակումի աւանդական խարոյկահանդէսին հրաւիրւած էին խմբի բոլոր ծնողները որոնք իրենց սկաուտ զաւակների հետ զուգահեռ խարոյկի շուրջ պարեցին ու երգեցին ինչն էլ հաճելի պահերի եւ լաւ յուշերի պատճառ դարձաւ: