Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան օգոստոս ամսական հանդիպումը «Վաչիկ Ղարաբէգեան »սրահում:
Այս հանդիպմանը նախ մեծարւեց երիցագոյն ընկերներից՝ Լեւոն Ահարոնեանը և Երէցների վարչութեան կողմից յուշանւէր յանձնւեց ընկերոջը :
Ապա օրւայ բանախօս՝ ընկեր Շերլի Աւետեանը ներկայացրեց ԻՒՆԵՍԿՕ-ում գրանցւած Իրանի յուշարձանները՝ սկսեալ 1979 թ.-ից, այդ թւում յատկապէս Իրանի հայկական Ս. Թադէի եւ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքերը:
Նշւեցին օգոստոս ամսւայ ընկերների տարեդարձները եւ կատարւեց համեստ ընդունելութիւն: