Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 20 Օգոստոս 2017 10:28
Rate this item
(1 Vote)

Երէկ օգոստոսի 19-ի ժամը 20֊ ին Սկաուտական միութեան Սկաուտապետի հրաւէրով Արարատ մարզաւանի բանակավայրում ներկայ էին "Սկաուտ֊Բարեկամ " ընկերները։ հրաւէրի նպատակն էր "Սկաուտ բարեկամներին" տեղեակ պահել միութեան անցուդարձերից։
Սկաուտապետ խմբապետ՝ Արին Մկրտչեանը ողջունելով ներկաներին power point-ի օգնութեամբ ներկայացրեց օրւայ օրակարգերը՝, հիմնականում՝ կատարւած ու ապագայում կատարւելիք ծրագրերը և մանրամասնութեամբ բացատրութիւններ տւեց միութեան գործելակերպի, հատւածների և խմբերի ու յանձնախմբերի մասին,
միաժամանակ պատասխանելով ներկաների հարցումներին։
Այնուհետև բոլորը մէկ սեղանի շուրջ հաւաքւած ուրախ տրամադրութեամբ հիւրասիրւեցին աւանդական ընթրիքով։
Ապա բոցավառւեց խարոյկն ու սկսւեց շրջպարերը , հնչեց զանազան կանչեր ու տաղեր վերջում բոլորը միասին երգեցին սկաուտների սիրւած երգը՝ "Եկէք այսօր խանդավառ, պարենք խարոյկի շուրջը ,այս խարոյկը բոցավառ մեր հոգու երգ հրավառ" ...
Հանդիպումը վերյիշումների առիթ ստեղծեց ու յիշեցրեց այն հրամայականը, որ միութեան մէջ կան բազմաթիւ աշխատանքներ ու ծրագրեր, որոնց իրագործումը կարօտ է "Սկաուտ֊բարեկամների" օժանդակութեան, ուստի մասնակիցները խոստացան ստանձնել օրակարգերում պահանջւած պարտականութիւնները։
Հաճելի հանդիպումը որ տեղ -տեղ վերածւել էր նաև խորհրդակցական հանդիպման տևեց մինչև ուշ գիշեր։